Պլաստիկ վիրահատությունները մանկական տրավմաների հետևանք են. հոգեբաններ

02.12.2017, 11:47
Մանկական տրավմաները մեծացնում են դիսմորֆոֆոբիայի` սեփական մարմնից մշտական դժգոհության զարգացման ռիսկը:
Պլաստիկ վիրահատությունները մանկական տրավմաների հետևանք են. հոգեբաններ
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Մանկական տրավմաները մեծացնում են դիսմորֆոֆոբիայի` սեփական մարմնից մշտական դժգոհության զարգացման ռիսկը: Իսկ դա հանգեցնում է նրան, որ մարդիկ սկսում են պլաստիկ վիրահատությունների դիմել, հայտնում են ամերիկացի գիտնականները, գրում է ladyzone.club-ը:

Տրավման ամոթի զգացում է առաջացնում, և առավել հաճախ այն ստիպում է մարդկանց ամաչել սեփական մարմնից: Վիրահատությունների միջոցով այդպիսի մարդիկ փորձում են կատարյալ դառնալ: Վիսկոնսինի համալսարանի մասնագետները հարցում են կատարել պլաստիկ վիրահատություն տարած 100 մարդու շրջանում: Նրանք պատմել են, թե արդյոք բախվել են մանուկ ժամանակ ֆիզիկական, հոգեբանական կամ սեռական բռնության հետ: Նրանց հարցրել են նաև ծնողների միջև բռնության, ալկոհոլի և թրմանյութերի չարաշահման մասին:

Загружается новость ... "Право"

Պլաստիկ վիրահատության, մասնավորապես, ռինոպլաստիկայի (քթի ձևի շտկում) դիմած մարդկանց 81 տոկոսը մեկ դրական պատասխան է տվել: Մասնակիցների 50 տոկոսը չորսից ավելի դրական պատասխան է տվել: Գրեթե բոլոր կամավորներն ունեցել են բարձրագույն կրթություն և միջին սոցիալական խավի ներկայացուցիչներ են եղել: -0-