Մարդը դաշտում արևի տակ գործ է անում, ոստիկանն էլ գալիս տուգանում է, սա խնդիր է. Սոֆյա Հովսեփյան (ՎԻԴԵՈ)

29.07.2020, 00:29
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը  «Նովոստի-Արմենիա»-ի «Հատուկ կարծիք» հաղորդման ժամանակ խոսել է բաց տարածություններում դիմակ կրելու խնդիրների մասին․ ՎԻԴԵՈ
Մարդը դաշտում արևի տակ գործ է անում, ոստիկանն էլ գալիս տուգանում է, սա խնդիր է. Սոֆյա Հովսեփյան (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Դիմակի վերաբերյա ԱՀԿ-ի ասածն անընհդհատ հակադրվում է․ նախկինում պարտադիր չէ, հետո դարձավ խիստ անհրաժեշտ, հետո դարձավ ոչ էական և այլն, որով և առաջնորդվում են աշխահրի բոլոր առողջապահական կառույցները և այս առաջնորդմամ էլ որոշում են կայացնում, կամ չեն կայացնում։ Պարետատունը հենվում է բնականաբար իրենց կարծիքի վրա և եթե վերջին տվյալներով եկել է այն, որ բաց տարածությունում անհրաժեշտություն չի և չի պաշպանում, ես կարծում եմ, որ դրա փոփոխությունը կլինի։ Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալության YouTube-յա ալիքի «Հատուկ կարծիք» հաղորդման ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։

Загружается новость ... "Лево"
«Կարևուրում եմ, որ վերջնական, իրապես հասկանանք, թե արդյոք նպատակահարմար է, և ավելի լուրջ խնդիրներ չի առաջացնելու դիմակի կրումը բաց տարածության մեջ, որովհետև թթվածնային քաղցը կա»,- ասաց նա։

Ըստ Հովսեփյանի դիմակ կրելու արդյունքում, ամյիսի վերջին կորոնավիրուսի պիկը նվազեց և այսօր մենք նվազման շեմը տեսնում ենք։ Եթե կրելը պարտադիր չլիներ, կարող էին խնդիրներ լիել։

«Ինձ համար խնդրահարույց էր, այդ մասին ես խոսել եմ նաև Ազգային ժողովում՝ պարետին հարցի ժամանակ, երբ դաշտային աշխատանքների ժամանակ բաց, անծայրածիր տարածության մեջ մարդը միայնակ ֆիզիկական աշխատանք անելուց է դիմակ կրում։ Սա խնդիր է, որ մարդը արևի տակ, շոգին կարող է շնչահեղձ լինել, իսկ ոստիկանը գնում, դաշտի մեջ տուգանում է։ Սա իրապես խնդիր է։ Այս հարցն արդեն պարետատանը ներկայացրել ենք։ Ես կարծում եմ, որ կվերանայվի շուտով, թե երբ՝ չեմ կարող ասել»,- նշեց պատգամավորը։-0-