Ճապոնիան մեկ օրում գրիպը բուժող դեղամիջոց է արտադրելու

30.10.2015, 10:49
Ճապոնական դեղագործական ընկերությունը մտադիր է 2018 թվականին թողարկել աշխարհում առաջին դեղամիջոցը, որը կարող է մարդուն գրիպից բուժել մեկ օրում։
Ճապոնիան մեկ օրում գրիպը բուժող դեղամիջոց է արտադրելու
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ճապոնական դեղագործական ընկերությունը մտադիր է 2018 թվականին թողարկել աշխարհում առաջին դեղամիջոցը, որը կարող է մարդուն գրիպից բուժել մեկ օրում։

Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով «Նիքեյ» թերթին, նոր դեղամիջոցը, ի տարբերություն գոյություն ունեցող անալոգների, կանխում է գրիպի վիրուսհի տարածումը և սպանում է դրան։ Դեղամիջոցը խոչընդոտում է վիրուսի նկատմամբ դրա բազմացման համար անհրաժեշտ ֆերմենտների ներթափանցումը։

Դեղն արդեն կլինիկական փորձարկումներ է անցել Ճապոնիայում և արդյունավետություն է ցույց տվել։ Երկրորդ փուլը կսկսվի նոյեմբերին, երբ գրիպի հիվանդացությունների թիվը կտրուկ աճում է։ Դեղամիջոցը փորձարկվել է արդեն հարյուրավոր վարակվածների վրա։

Ճապոնիայի առողջապահության նախարարությունը դեղամիջոցի արդյունավետության և անվտանգության վերջնական հաստատումից և դրա արտոնագրման անհրաժեշտ փուլերն անցնելուց հետո հնարավոր է համարում դրա վաճառքները սկսել արդեն 2018 թվականին։

-0-