Հայաստանը կմասնակցի BCB Convent Berlin 2026 ոգելից խմիչքների միջազգային ցուցահանդեսին

23.02.2026, 13:17
Հայաստանի Հանրապետությունը ցուցահանդեսին կմասնակցի երկրորդ անգամ՝ ազգային տաղավարով
Հայաստանը կմասնակցի BCB Convent Berlin 2026 ոգելից խմիչքների միջազգային ցուցահանդեսին

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ Հոկտեմբերի 12-ից 14-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բեռլին քաղաքում կանցկացվի «BCB Convent Berlin 2026» գինու և ոգելից խմիչքների միջազգային ցուցահանդեսը, որը ոլորտի խոշորագույն և հեղինակավոր միջազգային ցուցահանդեսներից մեկն է։

Հայաստանի Հանրապետությունը ցուցահանդեսին կմասնակցի երկրորդ անգամ՝ ազգային տաղավարով։

Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։

Նշվում է, որ ընդհանուր առմամբ, մինչ օրս ցուցահանդեսին մասնակցել է 566 ցուցադրող՝ աշխարհի 50 երկրներից, իսկ այցելուների թիվը գերազանցել է 12,000-ը։

Գրանցման վերջնաժամկետն է՝ 2026 թվականի մարտի 3-ը` ժամը 18։00-ն։