Հոկտեմբերի 24-ին Զվարթնոց տաճարը կլուսավորվի կապույտ լույսով
23.10.2015,
12:12
Հոկտեմբերի 24-ին Զվարթնոց տաճարը կլուսավորվի կապույտ լույսով, այս մասին հաղորդում է ՀՀ ՄՆ պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության կայքը:
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հոկտեմբերի 24-ին Զվարթնոց տաճարը կլուսավորվի կապույտ լույսով, այս մասին հաղորդում է ՀՀ ՄՆ պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության կայքը:
Այդ օրը ՄԱԿ-ի օրը, անդամ պետությունները կմիանան ՅՈՒՆԵՍԿՕ-ի 70 ամյակին նվիրված «Միացյալ ազգերի աշխարհը դարձնենք կապույտ» եզակի տոնակատարությանը:
Երեկոյան աշխարհի ամենատեսարժան հուշարձանները, շինությունները, կամուրջներն ու այլ հիշարժան կառույցներ կլուսավորվեն կապույտ լույսով: Այն հնարավորություն կտա ընդգծելու ՄԱԿ-ի անդամ պետությունների միջև հարաբերությունը, ինչը նաև խաղաղության, զարգացման և մարդու իրավունքների պաշտպանության խորհուրդ ունի:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70 ամյակի առթիվ անցկացվող եզակի նախաձեռնությանը կմիանա նաև Հայաստանը: Հոկտեմբերի 24-ին, ժամը 19:00-ից մինչև 21:00-ը կապույտ լույսով կլուսավորվի Զվարթնոց տաճարը:
Հիշեցնենք, որ 2000 թվականից Էջմիածնի Մայր տաճարի, Սուրբ Հռիփսիմեի, Սուրբ Գայանեի և Վաղարշապատի մյուս եկեղեցիների հետ ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։-0-