ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Երևանի քաղաքապետարանում կորոնավիրուսի դեպքեր կան: Այս մասին Երևանի ավագանու նիստի սկզբում հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ շնորհակալություն հայտնելով ավագանու անդամներին՝ նիստին դիմակներով ներկայանալու համար:
«Թե՛ քաղաքապետարանը, թե՛ ավագանին, գրեթե միշտ՝ սկսած մարտ ամսից ավագանու բոլոր նիստերին բոլորը եղել են դիմակներով։ Այսինքն՝ պահել ենք անվտանգության կանոնները պանդեմիայի ժամանակ։ Քաղաքապետարանը նույնպես անընդհատ այդ կանոնները պահել է և փառք Աստծո, շատ քիչ դեպքեր ունենք, կարելի է ասել գրեթե դեպքեր չունենք՝ մինչև վերջերս, հուսով եմ՝ նույն ձև կշարունակվի»,-ասաց Մարությանը:
Մայիսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 7402 դեպք, որոնցից 3220-ն` առողջացած, 91-ը` մահվան ելքով: -0-