Վրաստանի վարչապետի յուրօրինակ նվերը Փաշինյանին (ՖՈՏՈ,ՎԻԴԵՈ)

04.03.2020, 10:31
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը յուրօրինակ նվեր է ստացել իր վրացի գործընկերոջից․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
Վրաստանի վարչապետի յուրօրինակ նվերը Փաշինյանին (ՖՈՏՈ,ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը յուրօրինակ նվեր է ստացել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայից։

Երեքշաբթի՝ մարտի 3 ին, Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան։ Նա հանդիպումներ է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի, նախագահ՝ Սալոմե Զուրաբիշվիլիի և այլ բարձրաստիճան անձանց հետ։

Օրվա ավարտին Վրաստանի վարչապետն անակնկալ նվեր է մատուցել Նիկոլ Փաշինյանին․ կովկասյան զտարյուն հովվաշուն։

Գախարիան նշել է, որ դա այն սեփականն է, ինչ Վրաստանը կարող է նվիրել։ Փաշինյանը հետաքրքրվել է, թե ինչպես կարելի է անվանել շանը, և նրան հայտնել են, որ անձնագրով նրա անունը Բոնբոր է։

«Նա կլինի մեր հինգերորդ շունիկը՝ Քայլոյից, Արջուկից, Ամպիկից, Մոլլիից հետո։ Շնորհակալ եմ:)»,- իր Facebook-յան էջում տեղադրված նկարի մեկնաբանության մեջ գրել է Հայաստանի վարչապետը։-0-