+12
Եղանակը Երևանում
Հայ

Քիմ Քարդաշյանը Քանյե Ուեսթից ամուսնալուծվելու հայտ է ներկայացրել, պատմում ենք` ինչի մասին են նրանք պայմանավորվել

12:37
28 Փետրվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Հեռուստաաստղ և մոդել Քիմ Քարդաշյանը ռեփեր Քանյե Ուեսթից ամուսնալուծվելու հայտ է ներկայացրել։ Այս մասին հաղորդում է Reuters–ը`հղում անելով Լոս Անջելեսի դատարանի ներկայացուցիչներին։

TMZ պորտալը, հղում անելով աղբյուրներին, գրում է, որ զույգը պայմանավորվել է երեխաների համատեղ խնամակալության հարցում։ Հրատարակության տվյալներով, Քիմն ու Քանյեն մտադիր չեն բողոքարկել ամուսնական պայմանագրի կետերը։ Ամուսինները հասել են «զգալի առաջընթացի» ունեցվածքի հետ կապված վեճերի կարգավորման ճանապարհին, գրում է ՌԲԿ–ն։

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթն ամուսնացել են 2014թ.–ին։  Զույգն ունի չորս երեխա։ Հունվարին Page Six ամերիկյան տաբլոիդը հաղորդել էր, որ Քարդաշյանն ու Ուեսթը որոշել են ամուսնալուծվել։ Հրատարակության տվյալներով, Քարդաշյանը վարձակալել է ամուսնալուծության հարցերով զբաղվող փաստաբան Լորա Վասերին, որն ավելի վաղ ամուսնալուծության գործընթացներում ներկայացրել է ամերիկացի այլ աստղերի, այդ թվում` Անջելինա Ջոլիին, Բրիթնի Սփիրսին և Ջոնի Դեփին։

Տաբլոիդի տվյալներով, զույգի հարաբերություններում դժվարությունները սկսվել են 2020թ.–ին, երբ Քանյե Ուեսթը հայտարարեց, որ որոշել է իր թեկնածությունն առաջադրել ԱՄՆ նախագահի պաշտոնում։ Այդ ժամանակ TMZ հրատարակությունը, հղում անելով Ուեսթի ընտանիքին մոտ կանգնած աղբյուրներին, հաղորդեց, որ Քանյեի մոտ երկբևեռ աֆեկտիվ խանգարում է, որի ժամանակ դեպրեսիային հաջորդում է մանիան, ռեփերը 2018թ.–ին նշում էր, որ տառապում է հոգեկան հիվանդությամբ։

Ընտրական քարոզարշավի ընթացքում Ուեսթը դեմ հանդես եկավ հղիության արհեստական ընդհատմանը, Քարդաշյանը նրան չաջակցեց այդ հարցում։ Տարեվերջին Քիմը դադարեց կրել ամուսնական մատանին, Քանյեն ամանորյա տոներն անցկացրեց ոչ թե ընտանիքի հետ, այլ Վայոմինգում գտնվող իր տանը, հայտնում է Page Six–ը։

Քարդաշյանի հետ ամուսնությունն առաջինն է Ուեսթի համար, իսկ Քիմի համար` երրորդը։ Մինչ այդ Քիմն ամուսնացած է եղել բասկետբոլիստ Քրիս Համֆրիսի և պրոդյուսեր Դեյմոն Թոմասի հետ։

Forbes–ի տվյալներով, Քարդաշյանի ունեցվածքը գնահատվում է 780մլն դոլար, Ուեսթինը` 1,3մլրդ դոլար։ Ըստ Forbes–ի, Ուեսթը զբաղեցնում է աշխարհի 100 ամենաբարձր վարձատրվող աստղերի վարկանիշի երկրորդ հորիզոնականը։ Առաջին տեղում է Քայլի Ջեները` Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:25
23 Մարտի 2023
Գիտնականները պարզել են սրտի համար ամենաօգտակար բուսական ծագման մթերքը
Գիտնականները նշել են սրտի համար ամենաօգտակար բուսական ծագման մթերքը
16:37
23 Մարտի 2023
Բժիշկը նշել է, թե ում է հակացուցված գազարը
Բժիշկ–դիետոլոգн նշել է, թե որ հիվանդությունների դեպքում չարժե գազար օգտագործել
12:25
23 Մարտի 2023
Մթերքներ, որոնք կարելի է ուտել քնելուց առաջ
Ներկայացնում ենք մթերքներ, որոնք կարելի է ուտել քնելուց առաջ
19:37
13 Մարտի 2023
Բժիշկները պարզել են, թե ում համար է վտանգավոր կանաչ սոխը
Կանաչեղենը, հատկապես կանաչ սոխը, ամենաօգտակար մթերքներից է։ Բժիշկները, սակայն, նշում են, որ ոչ բոլորի համար է այն օգտակար
10:15
13 Մարտի 2023
Օգտակա՞ր է, արդյոք, նախաճաշից հրաժարվելը
Գիտնականները հետազոտություն են անցկացրել նախաճաշի օգտակարության վերաբերյալ
12:00
09 Մարտի 2023
Քառօրյա դիետա. ապշեցուցիչ արդյունք 4 օրում
Ներկայացնում ենք ընդամենը 4 օր տևող դիետա
14:49
07 Մարտի 2023
Արուսիկ Տիգրանյանը լուսանկար է հրապարակել ծննդատնից, լույս աշխարհ է եկել նրա առաջնեկը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արուսիկ Տիգրանյանը լուսանկար է հրապարակել ծննդատնից, լույս աշխարհ է եկել նրա առաջնեկը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:55
02 Մարտի 2023
Սամվել Կարապետյանի «Տաշիր» ԸԽ–ն զբաղեցրել է Forbes–ի «Ռուսական անշարժ գույքի արքաները–2023» վարկանիշի երկրորդ հորիզոնականը
Սամվել Կարապետյանի «Տաշիր» ԸԽ–ն զբաղեցրել է Forbes–ի «Ռուսական անշարժ գույքի արքաները–2023» վարկանիշի երկրորդ հորիզոնականը
11:22
01 Մարտի 2023
Թուրքական Մալաթիայում 150-200 տարի առաջ հայ վարպետների կառուցած տները երկրաշարժից գրեթե չեն վնասվել
Թուրքական Մալաթիայում 150-200 տարի առաջ հայ վարպետների կառուցած տները երկրաշարժից գրեթե չեն վնասվել

11:23
22 Փետրվարի 2023
ԱՄՆ քաղաքացի Անդրե Խաչատուրյանը ՌԴ–ում դատապարտվել է 8 տարվա ազատազրկման
ԱՄՆ քաղաքացի Անդրե Խաչատուրյանը ՌԴ–ում դատապարտվել է 8 տարվա ազատազրկման
10:58
20 Փետրվարի 2023
Facebook–ում և Instagram–ում օգտահաշիվների իսկության ստուգումը վճարովի կդառնա
Facebook–ում և Instagram–ում օգտահաշիվների իսկության ստուգումը վճարովի կդառնա
15:40
06 Փետրվարի 2023
Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ. ԱԻՆ–ի ուղեցույցը
Այս քայլերը կարող են փրկել ձեր կյանքը երկրաշարժի ժամանակ. ուղեցույց