Ինչո՞վ է տարբերվում կորոնավիրուսը գրիպից և մրսածությունից. երեք հիմնական գործոններ

18.09.2020, 19:24
Ինչո՞վ է տարբերվում կորոնավիրուսը գրիպից և մրսածությունից. երեք հիմնական գործոններ
Ինչո՞վ է տարբերվում կորոնավիրուսը գրիպից և մրսածությունից. երեք հիմնական գործոններ

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Որոշ  մարդիկ մինչև հիմա հրաժարվում են դիմակ կրել, մյուսները հազում ու փռշտում են, ինչի պատճառով վարակվելու ռիսկը մի քանի անգամ ավելանում է։ Սակայն շատերը մինչև հիմա չգիտեն, թե ինչպես կարելի է կորոնավիրուսը տարբերել սովորական մրսածությունից կամ գրիպից, գրում է profile.ru–ն։

Загружается новость ... "Лево"

Հարավային Կարոլինայի փորձագետների կարծիքով, կան մի քանի հիմնական գործոններ, որոնք կօգնեն հասկանալ, թե կոնկրետ ինչով է հիվանդ մարդ։ Օրինակ, COVID-19–ի դեպքում մարդու մոտ սկզբում բարձրանում է ջերմությունը, իսկ հետո սկսվում է հազը։ Բացի այդ, հիվանդացածներից շատերը նշել են, որ կորցրել են համի ու հոտի զգացողությունը, գրում է Express–ը։

Իսկ սեզոնային գրիպի դեպքում, հակառակը, սկզբում սկսվում է հազը, իսկ հետո բարձրանում է ջերմությունը։ Մրսածությունն ավելի շատ սկսվում է կոկորդի ցավից։

Սակայն պետք է զգոն լինել, որովհետև COVID-19–ով վարակված ոչ բոլոր հիվանդներն են ունենում ջերմություն։ Բացի այդ, գրիպով հիվանդներից ոմանք կարող են չհազալ, այդ պատճառով ախտանիշների ի հայտ գալու տևողությունը կարող է լինել ևս մեկ հուշում։

Օրինակ, COVID-19–ի ախտանիշները կարող են դրսևորվել ավելի երկար, քան գրիպի ախտանիշները, որոնք դրսևորվում են վարակվելուց հետո արդեն 5–րդ օրը։ Կորոնավիրուսը կարող է «թաքնված մնալ» մինչև 14 օր։

Պետք է նաև հաշվի առնել, որ COVID-19–ով վարակված շատ մարդիկ ընդհանրապես չունեն որևէ ախտանիշ, սակայն դառնում են ինֆեկցիայի կրողներ և կարող են փոխանցել այն այլ մարդկանց։ Բժիշկները զգուշացնում են, որ հիվանդության կասկածի դեպքում ավելի լավ է մնալ տանն ու մեկուսանալ։ Ախտորոշման համար պետք է դիմել բժշկի և թեստավորվել։–0–