Բնական միջոցներ մաշկի պիգմենտային կետերի դեմ

03.07.2020, 19:30
Մաշկի մուգ կետերի դեմ կարելի է պայքարել թանկարժեք կոսմետիկ պրոդուկտների օգնությամբ, սակայն դա միշտ չէ, որ արդարացված է։ Սկզբում կարելի է փորձել բնական միջոցներ
Բնական միջոցներ մաշկի պիգմենտային կետերի դեմ
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Մաշկի մուգ կետերի դեմ կարելի է պայքարել թանկարժեք կոսմետիկ պրոդուկտների օգնությամբ, սակայն դա միշտ չէ, որ արդարացված է։ Սկզբում կարելի է փորձել բնական միջոցներ, գրում է medikforum.ru–ն։

Մեղր

 - рис.1

Մեղրը կարելի է խառնել կիտրոնի կամ ձիթապտղի հյութի հետ։ Այդ զանգվածը պետք է քսել դեմքին։ Այն կօգնի մաքրել մաշկի «մահացած» բջիջներն ու պիգմենտային հետքերը։

Կիտրոնի հյութ

 - рис.2

Կիտրոնի հյութը բնական սպիտակեցնող միջոց է, որը հարուստ է C վիտամինով։ Այն պարզապես հրաշալի միջոց է մաշկի բոլոր տեսակի մուգ հետքերից ազատվելու համար։

Յոգուրտ

 - рис.3

Յոգուրտը հարուստ է կաթնաթթվով, որը բնականորեն սպիտակեցնում է մաշկը։ Կարելի է դեմքի դիմակ պատրաստել յոգուրտից, վարսակից և կիտրոնից մուգ լաքաների դեմ պայքարում առավելագույն արդյունքի հասնելու համար։

Ալոէ վերա

 - рис.4

Ալոէ վերան մուգ հետքերից ազատվելու ևս մեկ բնական միջոց է։ Պետք է թարմ Ալոէ վերան քսել մուգ շրջանակների վրա և թողնել որոշ ժամանակ, այնուհետև լվանալ գոլ ջրով։

Ավոկադոյի խյուս

 - рис.5

 Ավոկադոն պարունակում է օլեինային թթու և C վիտամին, որոնք արդյունավետ միջոցներ են մաշկի պիգմենտավորման դեմ պայքարում։–0–