Երկրի գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 21–ին

15.12.2015, 12:58
Երկրի գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 21–ին, հաղորդում է Երևանի քաղաքապետարանը։
Երկրի գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 21–ին

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երկրի գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 21–ին, հաղորդում է Երևանի քաղաքապետարանը։

«Երևանի քաղաքապետարանը դեկտեմբերի 21–ին ժամը 19։30–ին հրավիրում է բոլորին Հանրապետության հրապարակ` երկրի գլխավոր տոնածառի լույսերի վառման հանդիսավոր արարողությանը մասնակցելու համար», – նշվում է հաղորդագրության մեջ։ 

Արարողությունը կուղեկցվի համերգային ծրագրով` սիրված արտիստների և պարախմբերի մասնակցությամբ։

«Այդ օրը կազդարարվի ամանորյա տոնական տրամադրության սկիզբը և կլուսավորվեն քաղաքի փողոցները», – նշվում է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։–0–