424.48
4.33
402.39
+9
Եղանակը Երևանում
Հայ

Մինչև 2025 թ.-ը Հայաստանում ջրի սակագինը չի փոխվի

16:29
28 Նոյեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել` մատուցվող ծառայությունների 2019թ. նախատեսվող սակագնի բարձրացումը չկիրառելու վերաբերյալ:

Համաձայն Վարձակալության պայմանագրի և ՀՀ ՀԾԿՀ-ի կողմից «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին տրամադրված թիվ ԼՋ 0001 Լիցենզիայի` յուրաքանչյուր տարի նախատեսվում է Ընկերության կողմից բաժանորդներին մատուցվող խմելու ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների, այդ թվում` մանրածախ սակագների վերանայում (ճշգրտում):

Загружается новость ... "Лево"

Գործող օրենսդրության պահանջներին համապատասխան` «Վեոլիա Ջուր» ընկերությունը սույն թվականի օգոստոսին ՀՀ ՀԾԿՀ-ին ներկայացրել էր սակագները վերանայելու (ճշգրտելու) հայտ 2019թ. համար: Այն նախատեսում էր մոտ 14 ՀՀ դրամով գործող սակագնի բարձրացում 1/խմ ջրի համար, ներառյալ ԱԱՀ-ն:

«Ս.թ. նոյեմբերի 19-ին ՀՀ ՀԾԿՀ-ում բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ տեղի ունեցավ 2019թ. հայտի աշխատանքային քննարկում: Դրա արդյունքներով, հաշվի առնելով հայտի շրջանակներում իրականացված մանրածախ ջրամատակարարման ծավալների մոնիթորինգի տվյալները, որոշվեց ՀՀ ՀԾԿՀ-ի հանձնաժողովի նիստի հաստատմանը ներկայացնել «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից մատուցվող խմելու ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների գումարային մանրածախ սակագինը 202,272 դրամ/խմ՝ ներառյալ ԱԱՀ-ն, սահմանելու վերաբերյալ նախագիծ, ինչը 10,858 դրամով ավել է 2018թ. գործող սակագնից», - հայտնում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը:

Նշվում է, որ բաժանորդների սոցիալական բեռը թեթևացնելու համար ՀՀ ԷԵԲՊՆ-ն դիմել է «Վեոլիա Ջուր» ընկերությանը` Վարձակալության պայմանագրի ու Լիցենզիայի պահանջներից բխող սակագնի բարձրացումը բաժանորդների նկատմամբ չկիրառելու հնարավորության շուրջ բանակցելու նպատակով՝ առաջարկելով այլընտրանքային ֆինանսավորման եղանակ։

«Նպատակ ունենալով նվազեցնել սպառողների սոցիալական բեռը` «Վեոլիա ջուր» ընկերությունն ընդունում է ներկայացված առաջարկը և հետաձգում է 2019թ. համար մատուցվող խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների գումարային մանրածախ սակագնի օրինական բարձրացման կիրառումը», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

ՀՀ ԷԵԲՊՆ առաջարկի ընդունումը հանդիսանում է իր բաժանորդների նկատմամբ «Վեոլիա Ջուր» ընկերության ուշադիր և հոգատար վերաբերմունքի ևս մեկ վկայություն։

Իր հերթին ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային կոմիտեն համաձայնում է դրանով պայմանավորված «Վեոլիա ջուր» ընկերության եկամտի կորստի չափով վերջինիս 2019թ․ներդրումային պարտավորությունները նվազեցնել և հետաձգել, իսկ այդ ընթացքում համակարգում նախատեսված ներդրումներն իրականացնել Ջրային կոմիտեին ծրագրերի իրականացման համար տրամադրված վարկային միջոցների խնայողություններից:

Սույն համաձայնագիրը վկայում է ֆրանսիական «Վեոլիա Գրուպ» ընկերության և Հայաստանի Հանրապետության միջև ձևավորված փոխվստահության ամրապնդման և դրական ու հավասարակշիռ գործընկերական հարաբերությունների մասին:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:44
01 Նոյեմբերի 2023
Ամեն ինչ արվում է, որ Snoop Dogg-ը գա Հայաստան․ կառավարության ներկայացուցիչ
Կառավարության ներկայացուցիչը հայտնել է, որ ամեն ինչ արվում է, որ Snoop Dogg-ը գա Հայաստան
12:50
31 Հոկտեմբերի 2023
Սեփական անձի մեջ ներդրում կատարելու չորս պատճառ
Ներդրումների գաղափարը սովորաբար կապում են նյութական ակտիվների, արժեթղթերի և բանկային պրոդուկտների հետ: Այս ցուցակը ճիշտ է, բայց այստեղ բացակայում է մի շատ կարևոր կետ՝ ներդրում սեփական անձի զարգացման մեջ: Այս գործոնն է որոշում մարդու հաջողությունը ցանկացած գործունեության ընթացքում
12:15
26 Հոկտեմբերի 2023
Այսօրվանից ուժի մեջ է մտնում ՌԴ քաղաքացիության մասին նոր օրենքը
Այսօրվանից ուժի մեջ կմտնի ՌԴ քաղաքացիության մասին նոր օրենքը, որով քաղաքացիության ձեռք բերման և քաղաքացիության դադարեցման հիմքերի փոփոխություններ են տեղի ունեցել
14:36
19 Հոկտեմբերի 2023
Ստաս Նամինը մեկնաբանել է հարազատ որդու և նախկին զոքանչի դաժան սպանությունը
Ստաս Նամինը մեկնաբանել է հարազատ որդու և նախկին զոքանչի դաժան սպանությունը
19:37
18 Հոկտեմբերի 2023
Age of Empires II: Definitive Edition տեսախաղում կարելի է խաղալ հայ թագավորի կերպարում
Վրաստանի համար արշավում խաղացողները կստանձնեն Թամարա թագուհու դերը, իսկ Հայաստանի համար խաղում՝ Թորոս II Մեծի դերը
11:41
17 Հոկտեմբերի 2023
Wildberries-ը կփոխհատուցի ապրանքի արժեքը փոխարինման դեպքում՝ հետվճարները գործում են նաև Հայաստանում
Wildberries-ը սկսել է գումարի վերադարձ վաճառողներին այն դեպքում, եթե նրանց ապրանքները փոխարինվել են
14:30
12 Հոկտեմբերի 2023
Իսրայելում ՀՀ դեսպանությունը դիմել է Իսրայելում գտնվոփղ ՀՀ քաղաքացիներին
Իսրայելում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել` դիմելով Իսրայելում գտնվոփղ ՀՀ քաղաքացիներին
12:21
12 Հոկտեմբերի 2023
Wildberries–ը միջնորդավճար է սահմանել, ո՞ր դեպքում է այն գործում
Wildberries–ը միջնորդավճար է սահմանել, ո՞ր դեպքում է այն գործում
15:24
10 Հոկտեմբերի 2023
UNICEF–ը կոչ է անում հավաքել 12,6մլն դոլար արցախցի երեխաներին օգնելու համար
Ինչպես նշում են ՅՈՒՆԻՍԵՖ-ում, արցախցի երեխաների մոտ նկատվում են սուր հոգեբանական սթրեսի նշաններ, և առանց անհապաղ օգնության նրանց վիճակը կարող է վատանալ
14:57
06 Հոկտեմբերի 2023
Բժիշկը նշել է այն վիտամինները, որոնք օգնում են աշնանային սթրեսի դեմ պայքարում
Բժիշկը թվարկել է այն վիտամինները, որոնք օգնում են աշնանային սթրեսի դեմ պայքարում
14:27
04 Հոկտեմբերի 2023
2023թ.–ին ծնվել է Հենրիխ Մխիթարյանի երկրորդ զավակը, հայտնի է փոքրիկի անունը
2023թ.–ին ծնվել է Հենրիխ Մխիթարյանի երկրորդ զավակը, հայտնի է, թե ինչպես են ծնողներն անվանակոչել փոքրիկին