624.18
7.16
514.87
+28
Եղանակը Երևանում
Հայ

Հայկական զիփլայնը կներառվի աշխարհի ամենաերկարների թոփ տասնյակում

14:08
23 Հուլիսի 2018

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի. /Նովոստի Արմենիա/. Տավուշի մարզի Ենոքավան գյուղը նոր զիփլայնի միջոցով կկապվի «Yell Extreme Park» էքստրիմ պարկի հետ։ Զիփլայնի երկարությունը կկազմի 2400 մետր։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց «Yell Extreme Park» պարկի հեղինակ և համահիմնադիր Տիգրան Չիբուխչյանը։

Ըստ նրա, աշխարհի ամենաերկար Zip Line կառուցման նախագծի հետ կապված ծագել են տեխնիկական ու ինժեներական խնդիրներ։

Ավելի վաղ նշվում էր, որ այդ Zip Line–ի երկարությունը կկազմի 2680 մ, բարձրությունը` 200–300 մետր, թռիչքի տևողությունը` 3 րոպե, իսկ առավելագույն արագությունը` 120 կմ/ժ։ Այդ ժամանակ աշխարհի ամենաերկար Zip Line–ը գործում Մեքսիկայում` 2545 մետր երկարությամբ։

«Ոչ լիարժեք տեղագրական տվյալների պատճառով խնդիրներ են առաջացել հաշվարկների հետ։ Indiegogo քրաուֆանդինգային հարթակի միջոցով հավաքված բոլոր միջոցները ծախսվել են ինժեներական, ճարտարապետական աշխատանքների ու տեղագրության վրա։ Սակայն հետո մի շարք խնդիրներ առաջացան, և մենք սկսեցինք լուծումներ փնտրել։ Մինչ մենք զբաղված էինք այդ հարցերով Դուբայում կառուցեցին ամենաերկար զիփլայնը (2720 մետր), այնուհետև Հարավային Կորեայում։ Արդեն արդիական չէր բացել աշխարհի ամենաերկար զիփլայնը», – ասաց նա։

Միաժամանակ նա նշեց, որ ներկայում աշխատանքներ են ընթանում այլ վայրում նոր զիփլայն կառուցելու ուղղությամբ, որի երկարությունը կկազմի 2400 մետր։ Արդյունքում, ըստ նրա, հայկական նախագիծը կներառվի աշխարհի ամենաերկար զիփլայն ունեցող 10 երկրների ցանկում։
 
«Այստեղ արդեն պարզ է մեր լոգիստիկան։ Մենք բացում ենք այդ կետը գյուղի միջով, որպեսզի կապենք այն պարկի հետ։ Ամեն դեպքում, մենք կունենանք երկար զիփլայն, սակայն այն աշխարհի ամենաերկարը չի լինի», – ասաց նա։

Չիբուխչյանը հավելեց, որ քրաուֆանդինգի միջոցով տոմս ձեռք բերած անձինք կկարողանան օգտվել պարկի բոլոր ծառայություններից` կախված նվիրատվություններից ու առանց ժամանակային սահմանափակումների։

«Այս տարի մենք ավելի շատ ենք աշխատում պարկի ենթակառուցվածքի ու ծառայությունների բարելավման վրա։ Ունենք 2 մլն դոլար արժողությամբ պատրաստի ներդրումային ծրագիր, բանակցություններ են ընթանում մի շարք ընկերությունների ու հիմնադրամների հետ։ Հեղափոխության օրերին մեր աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել էին», – նշեց Չիբուխչյանն` ավելացնելով, որ ծրագրի շրջանակում նախատեսվում է առաջարկել մոտ 20 ծառայություն, մասնավորապես կկառուցվեն ավելի հարմարավետ ադմինիստրացիա, ֆուդկորտ, ատրակցիոններ։–0–

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:37
16 Հունիսի 2021
5 մթերք, որոնց հետևանքով կանանց դեմքը մազակալում է
5 մթերք, որոնց հետևանքով կանանց դեմքը մազակալում է
17:37
16 Հունիսի 2021
Հայտնի է գարեջրի օգտագործման նոր վտանգը
Հայտնի է գարեջրի օգտագործման նոր վտանգը
18:50
15 Հունիսի 2021
Բանանի կեղևի անսպասելի օգտակար հատկությունները
Բանանի կեղևի անսպասելի օգտակար հատկությունները
17:37
15 Հունիսի 2021
Եղունգները կարող են «պատմել» մարդու հիվանդությունների մասին
Մարդու հիվանդությունները հնարավոր է պարզել եղունգների գույնի միջոցով
10:06
15 Հունիսի 2021
Կանաչ թեյը կարելի է հաջողությամբ օգտագործել որպես մազաթափության միջոց
Գիտափորձերին մասնակցել են ինչպես կենդանիներ, այնպես էլ մարդիկ
17:37
14 Հունիսի 2021
Ի՞նչ կլինի օրգանիզմի հետ ամեն օր միայն նախաճաշ ուտելու դեպքում
Ի՞նչ կլինի օրգանիզմի հետ ամեն օր միայն նախաճաշ ուտելու դեպքում
19:37
13 Հունիսի 2021
Փորձագետները նշել են, թե ում համար է վտանգավոր սունկը
Սունկը շատերի սիրված սննդամթերքն է, որը կարելի է պատրաստել զանազան բաղադրատոմսերով: Սակայն պետք է հիշել, որ ոչ բոլորին է այն կարելի
19:37
13 Հունիսի 2021
Մթերքներ, որոնք կարելի է ուտել քնելուց առաջ
Մթերքներ, որոնք կարելի է ուտել քնելուց առաջ
17:37
13 Հունիսի 2021
Բժիշկը պատմել է գլինթվեյնի բուժիչ հատկությունների մասին
Բժիշկը ներկայացրել է գլինթվեյնի բուժիչ հատկությունները
16:15
13 Հունիսի 2021
Ի՞նչ է տեղի ունենում մեր մարմնի հետ արդեն առաջին մարզումից հետո
Ի՞նչ է տեղի ունենում մեր մարմնի հետ արդեն առաջին մարզումից հետո
15:25
13 Հունիսի 2021
Աղի որ քանակն է վնասակար և որը` ոչ. պատմում է մասնագետը
Որքա՞ն աղն է վնասակար և որքանը` ոչ. պատմում է մասնագետը
14:17
13 Հունիսի 2021
Ի՞նչ կլինի մարմնի հետ միայն հնդկաձավար ուտելու դեպքում (ՎԻԴԵՈ)
Ի՞նչ կլինի մարմնի հետ միայն հնդկաձավար ուտելու դեպքում.ՎԻԴԵՈ