Վանի բերդն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում
09.09.2016,
21:25
Այժմ Թուրքիայի տարածքում գտնվող պատմական Հայաստանի Վանա բերդն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում:
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Այժմ Թուրքիայի տարածքում գտնվող պատմական Հայաստանի Վանա բերդն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում:
Այս մասին հայտարարել է Թուրքիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նախագահ Օջալ Օղուզը, հայտնում է tert.am-ը` հղում անելով թուրքական Haber.sol.org կայքին:
Վանի բերդի հետ միասին ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկն են համալրել Թուրքիայի Էդիրնե, Մուղլա, Էսքիշեհիր, Անկարա, Դիարբեքիր, Բուրդուր, Անկարա, Անթալիա և Ստամբուլի նահանգներում գտնվող 9 պատմական կառույց:
Պարբերականը նշում է, որ այս տարվա հուլիս ամսին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում էր ընդգրկվել ևս մեկ պատմական մայրաքաղաք՝ «հազար ու մի եկեղեցիների» քաղաք Անին: -0-