440.42
4.4
402.65
+5
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի բնակիչների համար գազի գինը չի փոխվի 2018 թ.–ին

14:08
30 Նոյեմբերի 2017

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /Նովոստի Արմենիա/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի կայացած նիստում հավանություն է տվել ռուսական կողմի հետ ստորագրվելիք արձանագրությանը, համաձայն որի 2018 թվականին կպահպանվի Հայաստան մատակարարվող ռուսական գազի գինը` 150 դոլար հազար խորանարդ մետր գազի համար։

Загружается новость ... "Лево"

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հոկտեմբերի 24–ին իր հայ գործընկերոջ` Կարեն Կարապետյանի հետ հանդիպման արդյունքներով հայտարարել է, որ Ռուսաստանը կպահպանի Հայաստան մատակարարվող գազի հատուկ գինը հաջորդ տարվա համար, ինչը կնպաստի ընդհանուր տնտեսական և ներդրումային իրավիճակի բարելավմանը Հայաստանում։ 


Ինչպես որոշման նախագիծը ներկայացնելիս ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, փաստաթղթով նախատեսվում է հավանություն տալ «Հայաստան բնական գազի մատակարարման գների ձևավորման կարգի մասին» 2013 թ.–ի դեկտեմբերի 2–ի հայ–ռուսական միջկառավարական համաձայնագրում նախատեսված փոփոխությունների արձանագրության ստորագրմանը։

Արձանագրությունը նախատեսում է, որ Հայաստան մատակարարվող ռուսական գազի գինը 2018 թվականի հունվարի 1–ից դեկտեմբերի 31–ը կսահմանվի 150 դոլար 1000 խորանարդ մետր գազի համար։
 

«Վերջերս Երևան կատարած այցի և երկու երկրների վարչապետների հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի Հայաստան մատակարարվող գազի գինը մնում է անփոփոխ։ Այդ փոփոխությունն ամրագրվում է այդ համաձայնագրում, որով նախատեսվում է, որ մինչև 2018 թ.–ի վերջ Հայաստան մատակարարվող գազի գինը կմնա անփոփոխ», – ասաց Մանուկյանը։

Ընդունված որոշման կապակցությամբ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդգծեց, որ պահմանվում են բոլոր տարբերակված մոտեցումները սոցիալապես անապահով խմբերի, վերամշակող ձեռնարկությունների, ջերմոցային տնտեսությունների և սահմանամերձ գյուղերի համար նախատեսված գազի վճարումների մասով։

Կառավարության մեկ այլ որոշման համաձայն, հավանություն է տրվել նաև «ՀայՌուսԳազպրոմ» ՓԲԸ–ի (ներկայիս` «Գազպրոմ–Արմենիա») բաժնետոմսերի առուվաճառքի պայմանների և հետագա գործունեության հայ–ռուսական համաձայնագրում նախատեսված փոփոխություններին, ըստ որոնց «ՀայՌուսԳազպրոմ» ՓԲԸ–ի կանոնադրական կապիտալում «Գազպրոմ» ԲԲԸ–ի մասնաբաժինը 80%–ից հասել է 100%–ի։–0–


 

 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
07 Մարտի 2024
7 վիտամինային ըմպելիք. գարնանային թերապիա շաբաթվա ամեն օրվա համար
Երկարատև ձմռանից հետո օրգանիզմը վերականգնվելու կարիք է զգում։ Բայց պարտադիր չէ անդադար հաբեր խմել` անհրաժեշտ միկրոէլեմենտներ ստանալու համար, այլ կարելի է պարզապես բլենդերում մրգեր և բանջարեղեն դնել և սննդարար ու օգտակար կոկտեյլ պատրաստել
10:25
06 Մարտի 2024
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ուղարկել Գազայի հատված․ Փաշինյան
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ցուցաբերել Գազային
22:45
05 Մարտի 2024
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
14:08
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռոսւսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
Gallup International-ի հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
10:51
28 Փետրվարի 2024
Մահացել է ԽՍՀՄ նախկին վարչապետ Նիկոլայ Ռիժկովը․ Սպիտակի երկրաշարժի ժամանակ նա առաջիններից էր, որ օգնության հասավ Հայաստանին
Նիկոլայ Ռիժկովը ոչ հայազգի միակ գործիչն է, ով արժանացել է «Հայաստանի ազգային հերոս» կոչմանը
19:37
26 Փետրվարի 2024
Առավոտյան կիտրոնահյութով ջուր խմելու 7 պատճառ
Ի՞նչ կկատարվի օրգանիզմի հետ, եթե ամեն առավոտ կիտրոնահյութով ջուր խմեք
21:15
22 Փետրվարի 2024
Տառապու՞մ եք դեպրեսիայից. այս 5 սննդային սովորությունները կօգնեն ազատվել դրանից
Պատմում ենք, թե ինչպես է պետք սնվել դեպրեսիայի դեպքում
11:39
22 Փետրվարի 2024
Փաշինյանն ու Մակրոնը ներկա են գտնվել Միսաք Մանուշյանի և նրա տիկնոջ աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու արարողությանը
Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի ու նրա կնոջ` Մելինե Մանուշյանի աճյուններն ամփոփվեցին Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում․ ՖՈՏՈ
14:20
21 Փետրվարի 2024
Մոսկվայում ադրբեջանցի է ձերբակալվել․ նրա նկատմամբ ՀՀ–ի կողմից հայտարարված է եղել միջազգային հետախուզում սպանության մեղադրանքով
Ադրբեջանցի նկատմամբ միջազգայի հետախուզում է հայտարարվել, հայտնեցին ոստիկանությունից
14:26
15 Փետրվարի 2024
Բացահայտվել է ցավազրկողների գլխավոր վտանգը
Գիտնականները բացահայտել են ցավազրկողների գլխավոր վտանգը
12:01
14 Փետրվարի 2024
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
14:43
12 Փետրվարի 2024
Ինչպես որոշել D վիտամինի դեֆիցիտն օրգանիզմում
D վիտամինը շատ կարևոր դեր է խաղում ոսկրերի և իմունիտետի ամրապնդման համար