Անաստասիա Ստոցկայան դստերն անվանակոչել է հայ ամուսնու տատիկի պատվին (ԼՈւՍԱՆԿԱՐ)

12.05.2017, 18:57
Ռուս երգչուհի Անաստասիա Ստոցկայան նորածին դստերն անվանակոչել է հայ ամուսնու տատիկի պատվին։
Անաստասիա Ստոցկայան դստերն անվանակոչել է հայ ամուսնու տատիկի պատվին (ԼՈւՍԱՆԿԱՐ)
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Ռուս երգչուհի Անաստասիա Ստոցկայան նորածին դստերն անվանակոչել է հայ ամուսնու տատիկի պատվին։

Մայիսի 7–ին Ստոցկայան լույս աշխարհ է բերել աղջիկ` 3370 գրամ քաշով և 53 սմ հասակով։

«Ամեն ինչ անցավ ավելի արագ, քան առաջին անգամ էր, սակայն հեշտ չէր...մայրիկներն ինձ կհասկանան», – նշել է երգչուհին։

Это наше фото перед отъездом домой.???? Сегодня нам 5 дней ????, а вчера мы выписались.✋???????????? ????????Чувствуем себя замечательно????Хочу сказать большое спасибо моей мамочке @annastotskaya низкий поклон за то, что всё это время была рядом, помогала, поддерживала. ????Спасибо @68_roddom ,зам.гл.врача Вученович Юлии Дмитриевне и всему персоналу за всё, что вы делаете, создаете все условия, чтобы детки появлялись естественным путем. Я провела чудесные 3 ночи и 4 дня в вашем отделении. ????????Во время родов чувствовала спокойствие и уверенность????????❤????????

Публикация от Anastasia (@100tskaya)



  Մինչև դստեր լույս աշխարհ գալը որոշվել էր, որ նրան անվանակոչելու են Վերա` Նաստյայի և նրա ամուսնու` Սերգեյի տատիկների պատվին։ Ամուսինների ավագ երեխան` 5–ամյա Ալեքսանդրն անվանակոչվել է Նաստյայի հայրիկի պատվին։ Վեց տարի առաջ` Ալեքսանդրի լույս աշխարհ գալու ժամանակ, Նաստյայի կողքին էր նրա ամուսինը, իսկ հիմա Սերգեյը մնացել էր որդու հետ, և Նաստյայի կողքին նրա մայրիկն էր։

Անաստասիա Ստոցկայան առաջին անգամ հրապարակել է հայազգի ամուսնու հետ լուսանկարը>>

«Շնորհակալ եմ մայրիկիցս, որ ոչ մի րոպե ինձ մենակ չթողեց։ Ընտանիքս երջանիկ է, չէ՞ որ մենք համալրվել ենք։ Վերոչկան պարզապես հրաշք է, երջանկությանը սովորելն անհնար է։ Նա ամեն օր փոխվում է։ Երբ Սաշան այցելեց մեզ ծննդատանը և տեսավ քույրիկին, պարզապես բացականչեց. «Ինչու՞ է նա այդքան գեղեցիկ, ես կմեռնեմ երջանկությունից»», – նշել է Ստոցկայան։

Երգչուհին կարծում է, որ իր նորածին դուստրը նման է միանգամից բոլոր հարազատներին` և' Վերա տատիկին, և' Նաստյայի ծնողներին, և' իր ավագ եղբորը` Սաշային, և', իհարկե, մայրիկին ու հայրիկին։

Ստոցկայան ու նրա ամուսինն ամուսնացել են 2010 թ.–ին, 2011 թ.–ի հուլիսի 16–ին ծնվել է նրանց առաջնեկը`Ալեքսանդրը։ –0–