Անաստասիա Ստոցկայան առաջին անգամ հրապարակել է հայազգի ամուսնու հետ լուսանկարը

12.03.2017, 23:30
Ստոցկայան ամուսնության 7–րդ տարեդարձի կապակցությամբ հրապարակել է լուսանկարներ, որտեղ նրանք Սերգեյի հետ երջանիկ ժպտում են։
Անաստասիա Ստոցկայան առաջին անգամ հրապարակել է հայազգի ամուսնու հետ լուսանկարը
ԵՐԵՎԱՆ,12 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայտնի ռուս երգչուհի Անաստասիա Ստոցկայան, ով շուտով երկրորդ անգամ մայրիկ է դառնալու, սոցցանցի իր էջում առաջին անգամ հրապարակել է լուսանկար, որտեղ նա ամուսնու` Սերգեյի հետ է։

Ստոցկայան ամուսնության 7–րդ տարեդարձի կապակցությամբ հրապարակել է լուսանկարներ, որտեղ նրանք Սերգեյի հետ երջանիկ ժպտում են։

«7 տարի, մեկ սեր», – այսպես է անվանել լուսանկարը Ստոցկայան, գրում է bigmir.net–ը։

Զույգն ամուսնացել է 2010 թ.–ին, 2011 թ.–ի հուլիսի 16–ին ծնվել է նրանց առաջնեկը` Ալեքսանդրը։ Երգչուհու երկրպագուները նկարի տակ գրառումներ են կատարել` նշելով, որ հիմա պարզ է, թե ում է նման նրանց որդին, նա նման է հայրիկին։–0–

7 лет ❤️ one love❤️

Публикация от Anastasia (@100tskaya)