Հայտնի են դարձել կյանքը երկարացնող մարզաձևերը
30.11.2016,
16:26
Արդյո՞ք, կյանքի տևողության և ընտրած մարզաձևի մինջև կապ կա։

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Լողով, աերոբիկայով և թենիսով զբաղվող մարդիկ սիրտ-անոթային հիվանդություններից ավելի հազվադեպ են մահանում, քան այլ մարզաձևեր նախընտրողները: Դա պարզել է գիտնականների միջազգային խումբը` Սիդնեյի համալսարանի մասնագետների ղեկավարության ներքո: Աշխատանքն ավելի հակիրճ ներկայացնում է EurekAlert! պարբերականը, գրում է lenta.ru–ն։
Ֆիզիոլոգները վերլուծել են 11 հետազոտությունների տվյալներ, որոնք անցկացվել են 1994 - 2006 թ.-ին: Ընդհանուր առմամբ, այդ հետազոտություններին մասնակցել է 80 հազար մարդ: Հարցվողների միջին տարիքը 52 տարեկան է: Կազմակերպիչներն իրենց առջև խնդիր էին դրել պարզել, արդյո՞ք, կյանքի տևողության և ընտրած մարզաձևի մինջև կապ կա։

Արդյունքում հաստատվել է, որ մահվան վտանգը սիրտ-անոթային հիվանդություններից նվազում էր 56 տոկոսով նրանց մոտ, ով զբաղվել է թենիսով` ի տարբերություն նրանց, ովքեր նախընտրել են ֆուտբոլ կամ վազք: Լողը և աերոբիկան ևս նվազեցնում էին մահվան հավանականությունը, համապատասխանաբար, 41 և 36 տոկոսներով:

Գիտնականները կարծում են, որ հետագա հետազոտությունները պետք է օգնեն արդյունավետ առողջարար ծրագրի մշակմանը և իրականացմանը` հիմնված սպորտի և ֆիզիկական ակտիվության վրա: -0-