ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Ամերիկացի գիտնականները սահմանել են մարմնի զանգվածի ավելացման վտանգավոր տեմպերը։
Համապատասխան հետազոտությունը հրապարակվել է JAMA ամսագրում, դրա մասին հակիրճ հայտնում է Հարվարդի համալսարանը (ԱՄՆ), գրում է
lenta.ru-ն։
18-55 տարեկան ժամանակահատվածում (կանանց համար) և 21-55 տարեկան ժամանակահատվածում (տղամարդկանց համար) հինգ կիլոգրամով մարմնի զանգվածի ավելացումը կապված է սրտանոթային հիվանդությունների, քաղցկեղի, երկրորդ տեսակի շաքարախտի և վաղաժամ մահվան ռիսկի մեծացման հետ նրանց համամետ, ում քաշը ողջ կյանքում չի փոխվել։
Загружается новость ...
"Право"
Այսպիսի եզրակացության են եկել հեղինակները` վերլուծելեվ 93 հազար կանանց և 25 հազար տղամարդկանց տվյալները։ Առաջինների մոտ մարմնի զանգվածի հավելաճը 37 տարում կազմել է 12.6 կգ, երկրորդների մոտ 34 տարում` 9.7 կգ։
Փորձագետները նշում են, որ ամերիկացին հասուն կյանքի ընթացքում տարեկան միջինը հավաքում է 0.5 կգ, ինչն արդեն տարեց լինելու ժամանակ հանգեցնում է առողջական խնդիրների։ -0-