416.21
4.16
388
+18
Եղանակը Երևանում
Հայ

Կրակոցներ Երևանում․ դեպքի վայրում հայտնաբերվել են մեծ թվով կրակված պարկուճներ, արնանման հետքեր

10:27
15 Մարտի 2024
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր` մարտի 14-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Երևանում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 00։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել 1-03 շտապօգնության կայանից և հայտնել են, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ֆուչիկի փողոցի թիվ 6 հասցե, որտեղ հայտնաբերել են վիրավոր քաղաքացիների ու արնանման հետքեր։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել բժիշկները, պարեկներն ու քաղաքացիները։

Ոստիկաներն ու պարեկները դեպքի վայրում հայտնաբերել են տարբեր տեսակի հրազեններից արձակված մեծ թվով կրակված պարկուճներ, պայթեցված նռնակի դետալներ, արնանման հետքեր, կրակոցից վնասված ավտոմեքենաներ։

Ահազանգով ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։

Տեղում աշխատել են նաև փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։

Պարզվել է, որ դեպքի վայրից Երևանի տարբեր հիվանդանոցներ են տեղափոխվել երկու քաղաքացի։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում։

Կայքի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են դեպքի որոշ հանգամանքներ, և կան ենթադրյալ կասկածյալներ, որոնք որոնվում են։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:50
30 Ապրիլի 2024
Կիևյան կամրջից 16–ամյա պատանի է նետվել, նա ողջ է մնացել
16–ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից ու ողջ մնացել
11:05
30 Ապրիլի 2024
Քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից
Գիշերը քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից
21:15
29 Ապրիլի 2024
19–ամյա երևանցին կալանավորվել է թմրանյութերի առերևույթ գովազդով զբաղվելու մեղադրանքով
19–ամյա երևանցին Տելեգրամի իր էջով թմրանյութի մեծ թվով գնորդներ է հավաքել
15:54
29 Ապրիլի 2024
Խոշոր ավտովթար Երևանի Մյասնիկյան պողոտայում․ 3 մեքենա է բախվել
Մյասնիկյան պողոտայում խոշոր ավտովթար է
15:44
29 Ապրիլի 2024
18–ամյա Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած (ՎԻԴԵՈ)
18–ամյա Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած. ՎԻԴԵՈ
12:05
29 Ապրիլի 2024
16–ամյա պատանիները 1500 դրամով գնել են 10 000 դրամանոց հուշանվեր թղթադրամներ ու մի մասը իրացրել (ՎԻԴԵՈ)
16–ամյա պատանիները 1500 դրամով գնել են 10 000 դրամանոց հուշանվեր թղթադրամներ ու մի մասը իրացրել․ ՎԻԴԵՈ
10:57
29 Ապրիլի 2024
Խոշոր ավտովթար Երևան–Սևան ճանապարհին․ Mercedes–ը բախվել է արգելապատնեշին
Խոշոր ավտովթար Երևան–Սևան ճանապարհին
10:15
29 Ապրիլի 2024
Ձերբակալվել է Սյունիքում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վարորդը․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Մանրամասներ Սյունիքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից
23:29
27 Ապրիլի 2024
Սյունիքում ավտոբուսի մասնակցությամբ վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5–ի (ՎԻԴԵՈ)
Կադրեր Սյունիքում ավտոբուսի մասնակցությամբ վթարի վայրից, 5 մարդ զոհվել է․ ՎԻԴԵՈ
21:05
27 Ապրիլի 2024
Սյունիքում ավտոբուս է գլորվել ձորը․ կա 4 զոհ և 9 տուժած (ՖՈՏՈ)
Սյունիքում ավտոբուս է գլորվել ձորը․ կա 4 զոհ և 9 տուժած (ՖՈՏՈ)
21:15
26 Ապրիլի 2024
Դիլիջանում Toyota–ն բախվել է կայանված Mercedes–ին ու գլխիվայր շրջվել
Խոշոր ավտովթար Դիլիջանում
12:05
26 Ապրիլի 2024
Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14–ամյա երեխան հոսպիտալացվել է գլխի վնասվածքով
Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14–ամյա երեխան հոսպիտալացվել է