Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Արամ Ա. Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը վերաշեշտել են Հայաստանի տարածքային ամբողջականությունը պահելու հրամայականը

30.04.2024, 23:43
Այսօր հեռախոսազրույց են ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն
Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Արամ Ա. Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը վերաշեշտել են Հայաստանի տարածքային ամբողջականությունը պահելու հրամայականը
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսին միջև տեղի ունեցավ հեռաձայնային հաղորդակցութիւն մը, որուն ընթացքին անոնք խորհրդակցեցան Հայաստանը յուզող ներկայ խնդիրներուն ու տագնապներուն շուրջ, հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություից:

«Վեհափառ Հայրապետները վերաշեշտեցին Հայաստանի Հանրապետութեան տարածքային ամբողջականութիւնը ու անվտանգութիւնը ամուր պահելու հրամայականը և այս ուղղութեամբ հայ եկեղեցւոյ անխախտ յանձնառութիւնը: Միաժամանակ, Հայրապետները ընդգծեցին մեր ժողովուրդին ներքին միասնականութիւնը ամրապնդելու անհրաժեշտութիւնը, յատկապէս ներկայ տագնապալից օրերուն», – նշվում է հաղորդագրության մեջ։

Նորին Սրբութիւն Արամ Ա. Վեհափառ Հայրապետը իր ամբողջական զօրակցութիւնը յայտնեց Նորին Սրբութիւն Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետին և ընդհանրապէս Սուրբ Էջմիածնի Մայր Աթոռին՝ հայրենանուէր կեցուածքներուն եւ կատարած աշխատանքներուն համար: