Այսօր Երևանում որոշ ճանապարհներ փակ են լինելու․ ՆԳՆ–ն հիշեցնում է

21.09.2026, 10:26
ՆԳՆ–ն հիշեցնում է, որ այսօր Երևանում որոշ ճանապարհներ փակ են լինելու
Այսօր Երևանում որոշ ճանապարհներ փակ են լինելու․ ՆԳՆ–ն հիշեցնում է

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի․/Նովոստի – Արմենիա/․ ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հիշեցրել է, որ այսօր՝ սեպտեմբերի 21–ին Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով Երևանում նախատեսված են երթևեկության սահմանափակումներ։

Եվս մեկ անգամ հիշեցնենք՝

Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 8։00-ից մինչև սեպտեմբերի 22-ի ժամը 2։00-ն, տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և դրան հարող մի շարք ճանապարհահատվածներ սահմանափակված են։

Մասնավորապես, դեպի Հանրապետության հրապարակ երթևեկությունը սահմանափակված է՝

  • Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից,

  • Սախարովի հրապարակից,

  • Պապ թագավորի փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից,

  • Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից,

  • Վազգեն Սարգսյան-Խորենացի փողոցների խաչմերուկից։ 

«Երթևեկության անվտանգությունն ու միջոցառման անխափան կազմակերպումն ապահովելու նպատակով խնդրում ենք վարորդներին շրջանցել նշված ճանապարհահատվածները», – նշել է Սարգսյանը։

Կարդացեք նաև․ Այսօր Երևանում որոշ ավտոբուսային երթուղիներ կփոխվեն