Փաշինյանը ջրի օրինակով բացատրեց, որ ինքնիշխանության կարևորագույն ատրիբուտն իրավունքների և պարտականությունների ինքնուրույն որոշումն է
30.04.2024,
17:05
Ինքնիշխանության կարևորագույն ատրիբուտն այն է, որ ժողովուրդն է որոշում իր իրավունքների ու պարտականությունների շրջանակը, հայտարարել է Փաշինյանը
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Ինքնիշխանության կարևորագույն ատրիբուտն այն է, որ ժողովուրդն է որոշում իր իրավունքների ու պարտականությունների շրջանակը, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետության մասին իր զրույցում։
Նրա խոսքով, հենց դա էլ ինքնիշխանությունն է, այսինքն, ժողովուրդն է որոշում իր իրավունքների ու պարտականությունների շրջանակը, ոչ թե ուրիշներն են որոշում, թե ժողովուրդն ինչ իրավունքների ու պարտականություններ ունի, այլ ժողովուրդն է որոշում
«Շատ կարևոր է, որ լինի պատկերացում, թե այդ իրավունքներն ու պարտականություններն ինչ տարածքի վրա են գործում։ Սա կոչվում է իրավազորություն տարածքային ամբողջականության հետ համադրությամբ, որը, ըստ էության, պրակտիկ 7 կիրառելի է դարձնում իրավունքներն ու պարտականությունները Ինքնիշխանությունը, իրավունքը, նույնիսկ պետականությունը առանց տարածքի կոնկրետացման լղոզվում են ու դառնում սակավ կիրառելի, ոչ կիրառելի ու նույնիսկ անկենսունակ։ Այսինքն իրավունքների ու պարտականությունների կիրառելիությունն ուղիղ կապ ունի տարածքի կոնկրետության և տարածքային ամբողջականության հետ», – ասաց Փաշինյանը։
Փաշինյանն օրինակն ավելի պատկերավոր դարձնելու համար վերցրեց ջրով գրաֆինը՝ պատկերացնելով, որ այն պարունակում է մեր իրավունքներն ու պարտականությունները, և ջուրը լցրեց բաժակի մեջ՝ պատկերացնելով բաժակը որպես ձև և կոնկրետություն, որտեղ ներառված են այդ իրավունքներն ու պարտականությունները։
Վարչապետը մեկ այլ օրինակ բերեց՝ նա գրաֆինից ջուրը լցրեց սեղանին՝ դրանով ցույց տալով, թե ինչ է լինում, երբ այս ամենը խախտվում է։
«Այն, ինչ մենք անում ենք նաև Տավուշի մարզում, նաև սահմանազատման ու սահմանագծման գործընթացում, նաև խաղաղության օրակարգում, հենց այս նպատակն ունի: Դրա շրջանակներում էականորեն կուժեղանա քաղաքացիների իրավունքների ու պարտականությունների շրջանակը, այս քառամիասնությունը կերաշխավորի մեր պետության զարգացումն ու գոյությունը», – ասաց Փաշինյանը։