414.92
4.22
387.63
+18
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը պատրաստ է ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքներն Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ Միրզոյան

22:01
30 Ապրիլի 2024
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանը պատրաստ է ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքները, հիմնականում Ադրբեջանի, բայց նաև Թուրքիայի հետ՝ հասկանալով, որ այս նախագիծը կօգնի կապել Արևելքը Արևմուտքին, Հյուսիսը Հարավին, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Եթե դա իրականացվի, դա կլինի ևս մեկ հետաքրքիր միջոց Պարսից ծոցի երկրները կապելու սևծովյան տնտեսական տարածաշրջանի հետ։ Համաձայն այս հայեցակարգի՝ ապաշրջափակումը պետք է տեղի ունենա երկրների ինքնիշխանության և իրավազորության լիակատար հարգմամբ, բայց նաև՝ համաձայն հավասարության և փոխադարձության սկզբունքների», – ասել է նա «Al-Jazeera» արաբական հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Միրզոյանը նշել է, որ եթե այդ ապաշրջափակումը տեղի ունենա, դա ոչ միայն տնտեսական բարգավաճման տեսանկյունից ձեռնտու կլինի տարածաշրջանի երկրներին, այլև կդառնա տարածաշրջանում խաղաղության հաստատման կարևոր գործոն։

«Այս համատեքստում կարևոր է իմանալ, որ Հայաստանը ոչ միայն պատրաստ է, այլև շահագրգռված է դառնալ միջազգային տարանցիկ երթուղիների մաս, այդ իսկ պատճառով մեր կառավարությունը հանդես է եկել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ. մենք կարծում ենք, որ եթե այդ ապաշրջափակումը տեղի ունենա, դա ոչ միայն տնտեսական բարգավաճման տեսանկյունից ձեռնտու կլինի տարածաշրջանի երկրներին, այլև կդառնա տարածաշրջանում խաղաղության հաստատման կարևոր գործոն», – ավելացրել է նա։

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:34
03 Մայիսի 2024
Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
Կարևորվել է տարածքային ամբողջականության սկզբունքը Երևան–Բաքու հարաբերությունների կարգավորման հարցում
16:23
30 Ապրիլի 2024
Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության տրամադրումը
Հունգարիան պահանջում է, որ Ադրբեջանը ևս ներառվի ծրագրում
16:10
29 Ապրիլի 2024
Ղազախստանը հանդես չի գա որպես միջնորդ Միրզոյան–Բայրամով հանդիպման ժամանակ
Ղազախստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Ղազախստանը հանդես չի գա որպես միջնորդ Միրզոյան–Բայրամով հանդիպման ժամանակ
13:41
29 Ապրիլի 2024
ԱԳՆ–ից հաստատում են․ Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում
Ղազախական կողմի առաջարկով նախնական պայմանավորվածություն կա Հայաստանի և Ադրբեջանի նախարարների հանդիպման մասին
11:45
29 Ապրիլի 2024
Բլինքենը կոչ է արել Ալիևին պահպանել միջազգային պարտավորություններն ու ազատել Ադրբեջանում անարդարացիորեն ձերբակալվածներին
Բլինքենը կոչ է արել Ադրբեջանին պահպանել իր միջազգային պարտավորությունները մարդու իրավունքների ոլորտում և ազատ արձակել Ադրբեջանում անարդարացիորեն ձերբակալվածներին
11:16
26 Ապրիլի 2024
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք դրա շուրջ պայմանավորվածություն ձեռք բերվելուն պես․ ՀՀ ԱԳՆ
Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք դրա շուրջ պայմանավորվածություն ձեռք բերվելուն պես
16:11
25 Ապրիլի 2024
Հայաստանում ԵՄ առաքելությունը լրտեսական գործունեություն է իրականացնում․ ՌԴ ԱԳՆ
Զախարովան հայտարարել է, որ Հայաստանում ԵՄ առաքելությունը լրտեսական գործունեություն է իրականացնում
10:50
25 Ապրիլի 2024
ՌԴ Դաշնային խորհրդի կոմիտեի նախագահը նամակ է հղել ՀՀ ԱԺ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների կապակցությամբ
ՌԴ–ն նամակ է հղել ՀՀ ԱԺ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների կապակցությամբ
16:56
24 Ապրիլի 2024
Էրդողանը Հայոց ցեղասպանության 109–րդ տարելիցի կապակցությամբ ցավակցություն է հայտնել Թուրքիայում բնակվող հայ համայնքին
Էրդողանը ապրիլի 24-ի ուղերձում ցավակցություն է հայտնել «Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում ոչ բարենպաստ պայմանների հետևանքով նահատակված հայերի թոռներին ու սերունդներին»
16:10
23 Ապրիլի 2024
Ղազախստանն առաջարկել է հյուրընկալել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Ղազախստանը դիմել է Բաքվին Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու առաջարկով
16:02
23 Ապրիլի 2024
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին և Սփյուռքին վտանգ է սպառնում Հայաստանի իշխանությունների կողմից. թուրքագետ
Թուրքագետը կարծում է, որ շուտով շրջանառության մեջ կդրվի «եթե չհրաժարվենք ցեղասպանության ճանաչումից, Թուրքիան մեզ հետ հարաբերություններ չի հաստատի» խոսույթը։
15:35
23 Ապրիլի 2024
Ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից, Փաշինյանը դա հասկանում է․ Էրդողանը՝ Երևանի հետ հարաբերությունների կարգավորման մասին
Էրդողանն ասել է, որ հուսով է, որ «Հայաստանը կազատվի այն խավարից, որի մեջ ներքաշել է Սփյուռքը և կընտրի նոր նախաձեռնությունների ուղին պայծառ ապագայի համար»