Ղազախստանը հանդես չի գա որպես միջնորդ Միրզոյան–Բայրամով հանդիպման ժամանակ
29.04.2024,
16:10
Ղազախստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Ղազախստանը հանդես չի գա որպես միջնորդ Միրզոյան–Բայրամով հանդիպման ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Ղազախստանի իշխանությունները, Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը կազմակերպելիս, բանակցություններում միջնորդ չեն հանդես գալու։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիյարովը, հաղորդում է ՏԱՍՍ–ը։
«Մենք ծրագրում ենք նման բանակցություններ մեզ մոտ՝ Ալմաթիում։ Այժմ կապի մեջ ենք Ադրբեջանի և Հայաստանի մեր գործընկերների հետ՝ տրամադրելով բարի կամքի ծառայություններ, այսպես կոչված, good offices»,- ասել է Սմադիյարովը։
ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ադրբեջան և Հայաստան կատարած իր վերջին այցերի ժամանակ նշել է այդ երկրների միջև ամուր, երկարաժամկետ խաղաղության հաստատման կարևորությունը։ Տոկաևը նաև հայտարարել է, որ Ղազախստանը պատրաստ է աջակցել Բաքվի և Երևանի բանակցությունների համար հարթակ տրամադրելու միջոցով;
Այսօր ավելի վաղ Հայաստանի արտգործնախարարությունը հաստատել է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը կազմակերպելու պլանները, սակայն հանդիպման օրը չի նշվում։