Այսօր երեկոյան ժամերից մտնում ենք տեղումնառատ փուլ․ Սուրենյան

15.03.2024, 11:59
Սուրենյանը հայտնել է, որ այսօր երեկոյան ժամերից մտնում ենք տեղումնառատ փուլ
Այսօր երեկոյան ժամերից մտնում ենք տեղումնառատ փուլ․ Սուրենյան

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր երեկոյան ժամերից մտնում ենք տեղումնառատ փուլ։

Այս մասին հայտնել է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը Facebook–յան իր էջում։

Կենտրոնի կանխատեսմամբ, մայրաքաղաք Երևանում մարտի 15-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 15-ի երեկոյան ժամերին, 16-17-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև։ Մարտի 18-19-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։

 - рис.1

Հանրապետության տարածքում մարտի15-ի ցերեկն, 17-ին առանձին շրջաններում, 16-ին, 18-ին, 19-ին շրջանների զգալի մասում, սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում թաց ձյան տեսքով։ Մարտի 15-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

 - рис.2

Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, մարտի 15-17-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-17մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 14-ի ցերեկը, 15-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով, 16-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։–0–