Փաշինյանը հայտնել է, թե ինչպես է անցել Լավրովի հետ հանդիպումը (ՖՈՏՈ)

21.11.2020, 14:33
Փաշինյանը հայտնել է, թե ինչպես է անցել Լավրովի հետ հանդիպումը. ՖՈՏՈ
Փաշինյանը հայտնել է, թե ինչպես է անցել Լավրովի հետ հանդիպումը (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համառոտ պատմել է, թե ինչպես է անցել հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

«Բովանդակալից զրույց ունեցանք ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ»,- նշել է նա իր Facebook-յան էջում՝ հանդիպումից լուսանկար հրապարակելով:

Այսօր առավոտյան Երևան է ժամանել ռուսական պատվիրակությունը, որի կազմում բացի ՌԴ ԱԳ նախարարից ներառվել են նաև ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն և Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ պատվիրակությունը կայցելի նաև Բաքու։–0–