Մատվիենկո․ ՌԴ–ը կարևորում է միջխորհրդարանական համագործակցությունը Հայաստանի հետ

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ռուսաստանը մեծ նշանակություն է տալիս եղբայրական Հայաստանի և նրա ժողովրդի՝ մեր դաշնակցի հետ միջխորհրդարանական համագործակցությանը, հայտարարեց ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։
«Ուրախալի է, որ Մոսկվան և Երևանը շարունակում են վարել միջխորհրդարանական երկխոսությանը, այդ թվում՝ բազմակողմ ձևաչափերով», - ասաց նա ուրբաթ Երևանում անցկացվող ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնության խորհրդի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստում։
Նրա խոսքով, երկու երկրների խորհրդարանականներըն ակտիվորեն համագործակցում են ԱՊՀ ՄԽՎ-ում՝ Միջխորհրդարանական միության շրջանակում։
«Մենք նաև ողջունում ենք հայ խորհրդարանականների հետաքրքրությունը ԲՐԻԿՍ-ի խորհրդարանական չափման նկատմամբ։ Ոչինչ այնքան չի միավորում մեր ժողովուրդներին, որքան շփման և բարեկամության ցանկությունը, և պետք է ասել, որ Ռուսաստանի և Հայաստանի քաղաքացիները պատրաստակամորեն հաստատում են գործարար, մշակութային, պարզապես մարդկային կապեր։ Միևնույն ժամանակ, ռուսերենը մնում է ազգամիջյան հաղորդակցության լեզուն», - ասաց Մատվիենկոն։
Դաշնության խորհրդի ղեկավարը նաև հայտարարեց, որ ամուր պատմական բազան այն հիմքն է, որի վրա կառուցվում և զարգանում են երկրների միջև երկկողմ հարաբերությունները։
«Մեր այսօրվա հանդիպումն առանձնահատուկ է, այն նշանակալի է, 2025թ․–ը Անկախ պետությունների համագործակցությունում հայտարարվել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80–ամյակի տարի, Խաղաղության և նացիզմի դեմ պայքարում միասնության տարի», – նշեց Մատվիենկոն։
Նա հայտարարեց, որ ռազմաճակատներում կռվել է մոտ 600 հազար հայ, հայ ժողովրդի հարյուրից ավելի զավակներ արժանացել են Խորհրդային Միության հերոսի կոչման, գրեթե 30-ը դարձել են Փառքի ասպետներ, Խորհրդային Միության 5 մարշալներ։
«Նշանակալից իրադարձություն էր հոբելյանական տարում հայտնի զորավար Իվան Բաղրամյանի թանգարանի բացումը Երևանում։ Մենք կարևորում ենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Վովաևիչ Փաշինյանը մասնակցեց Մոսկվայում հոբելյանական տոնակատարություններին. հատկապես նշանակալից էր Հայաստանից վետերանների ներկայությունը շքերթի տրիբունաներում։ Խորհրդանշական է, որ Հաղթանակի 80-ամյակինմ «Անմահ գունդ» ակցիան Երևանում դարձավ ռեկորդային մասնակիցների թվի առումով, և այստեղ չեմ կարող չնշել հայ դպրոցականների հետաքրքրությունը «Հիշողության գնացք» մշակութային – կրթական միջոցառման նկատմամբ, որը կազմակերպվել էր Միջխորհրդարանական վեհաժողովի հովանու ներքո։ Այս ամենն ընդգծում է սերունդների միջև կապը, Հայաստանի Հանրապետության բնակիչների հարգանքը պատերազմի տարիներին խորհրդային զինվորների սխրանքի նկատմամբ», - ասաց Մատվիենկոն։