Ղարաբաղյան հարցի քննարկումը ՄԱԿ-ի շրջանակներ դուրս բերելը բանակցություններին չի վնասի. քաղաքագետ

18.09.2007, 17:13
Ղարաբաղյան հարցի քննարկումը ՄԱԿ-ի շրջանակներ դուրս բերելը բանակցություններին չի վնասի. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղյան հարցի քննարկումը ՄԱԿ-ի  շրջանակներ դուրս բերելը բանակցություններին չի վնասի, երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղաքագետ և փորձագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը։

«Այլ հարց է, որ դիվանագիտական կորպուսը պետք է պատրաստ լինի դեպքերի այսպիսի զարգացմանը, որպեսզի կարողանա արժանավայել կերպով ներկայացնի իր դիրքերը ՄԱԿ-ի  բեմահարթակից։ Այդ ժամանակ ՎՈՒԱՄ-ը  պարտություն կկրի»,- ասաց նա։

Միաժամանակ, Մելիք-Շահնազարյանը նշեց, որ Ադրբեջանը փորձում է շանտաժի ենթարկել որոշ երկրների, որպեսզի ղարաբաղյան հարցի քննարկումների ժամանակ ստանա նրանց ձայները, այն ժամանակ, երբ այդ երկրներն անգամ չգիտեն, թե քարտեզի վրա որ մասում է գտնվում Հայաստանը։

Քաղաքագետն ավելացրեց, որ ՄԱԿ-ի  ներկայիս չորս բանաձևերը խախտվել են հենց Ադրբեջանի կողմից։

Ինչպես նախօրեին Երևանում հայտարարեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ճիշտ չի լինի ղարաբաղյան հարցը ներկայացնել ՄԱԿ-ի քննարկմանը։

«Ասել, որ ՄԱԿ է տեղափոխվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը, չի կարելի։ Դա սխալ է թե իրավական, թե քաղաքական և թե դիվանագիտական տեսանկյուններից»,- ասաց ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի համանախագահ Յուրի Մերզլյակովը։

«Սառեցված հակամարտությունների» հարցի քննարկումը ՎՈՒԱՄ անդամ-երկրների տարածքում ՄԱԿ-ի  գլխավոր համաժողովի 62-րդ նիստի ժամանակ նշանակված է հոկտեմբերի 3-ին։

Այս հարցի կապակցությամբ ՀՀ ԱԳՆ հայտարարությունում ասվում է, որ «ՄԱԿ-ի  գլխավոր համաժողովի օրակարգում որոշ հարցերի ընդգրկումը դեռևս չի նշանակում, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջադրանքը ՄԱԿ-ի քննարկումների առարկան է»։

Հայաստանի ԱԳ նախարարությունում հիշեցրեցին, որ ներկայումս ՄԱԿ-ի  ԳՀ 62-րդ նիստի օրակարգում ընդգրկված են երկու կետեր, որոնք ուղղակիորեն առնչվում են ղարաբաղյան հակամարտությանը՝ մեկը ներկայացված է Ադրբեջանի, մյուսը՝ ՎՈՒԱՄ կազմակերպության կողմից։ --0—