Հովիկ Աղազարյանն ու Տարոն Մարգարյանը զրկվեցին պատգամավորական անձեռնմխելիությունից

27.03.2025, 19:07
ԱԺ–ն փակ, գաղտնի քվեարկության ընթացքում որոշել է պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել Հովիկ Աղազարյանին և Տարոն Մարգարյանին
Հովիկ Աղազարյանն ու Տարոն Մարգարյանը զրկվեցին պատգամավորական անձեռնմխելիությունից

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի․․/Նովոստի–Արմենիա/․ ԱԺ–ն փակ, գաղտնի քվեարկության ընթացքում որոշել է պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել Հովիկ Աղազարյանին և Տարոն Մարգարյանին։

Աղազարյանին պատգամավորական մանդատից զրկելուն կողմ է քվեարկել 65 պատգամավոր, դեմ՝ 2։ Մարգարյանի դեպքում կողմ է քվեարկել 67 պատգամավոր, դեմ քվեարկողներ չեն եղել։

«Հայաստան» և «Պատիվ ունմե» ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցել քվեարկությանը։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նախօրեին ԱԺ–ում ներկայացրել է միջնորդություն Հովիկ Աղազարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։ Աղազարյանը մեղադրվում է առանց կարանտինի մանր խոշոր եղջերավորների արտահանումը կազմակերպելու մեջ խոշոր կաշառքի դիմաց։ Քրեական վարույթի շրջանակում Աղազարյանը կասկածվում է կաշառք ստանալու մեջ վթարային դպրոցի քանդման թույլտվության և դրա տեղը բազմաբնակարան բնակելի շենքի և նոր դպրոցի կառուցման համար։

Տարոն Մարգարյանի գործը կապված է Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու տարիներին երևանյան դպրոցներին և մանկապարտեզներին պատկանող հողատարածքների ապօրինի օտարման, պաշտոնական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման հետ։