Հարցում. ում օգտին են պատրաստ քվեարկել ՀՀ բնակիչները ԱԺ ընտրություններում

06.03.2026, 14:33
Հարցվածները պատասխանել են այն հարցին, թե որ քաղաքական կուսակցությանը կքվեարկեին խորհրդարանական ընտրություններում, եթե դրանք տեղի ունենային այս կիրակի
Հարցում. ում օգտին են պատրաստ քվեարկել ՀՀ բնակիչները ԱԺ ընտրություններում

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի․/Նովոստի-Արմենիա/․   Հայաստանում հարցվածները պատասխանել են այն հարցին, թե որ քաղաքական կուսակցությանը կքվեարկեին խորհրդարանական ընտրություններում, եթե դրանք տեղի ունենային այս կիրակի։

Հերթական ԱԺ ընտրությունները նշանակված են 2026 թվականի հունիսի 7-ին։

Ինչպես վկայում են Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հարցման տվյալները, հարցվածների 29%-ը կքվեարկեր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին (առաջնորդ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյան)։ 11%-ը իր ձայնը կտար «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը («Տաշիր գրուպ»-ի ղեկավար Սամվել Կարապետյան)։ Առաջատարների եռյակը եզրափակում է ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը (նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյան)։ Հարցվածների 2%-ը կքվեարկեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին (Գագիկ Ծառուկյան)։

Հարցվածների 28%-ը դժվարացել է պատասխանել այս հարցին, իսկ 4%-ը պատրաստվում է անվավեր դարձնել քվեաթերթիկները։

Հետազոտությունն իրականացվել է BREVIS ընկերության կողմից՝ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) պատվերով։ Տվյալների հավաքագրումը կատարվել է հեռախոսային հարցման միջոցով 2026 թվականի փետրվարի 3-13-ը՝ ՀՀ 1506 քաղաքացիների և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 18 տարին լրացած բնակիչների շրջանում։