Դիտորդական խումբը հանդիպել է Ժիրայր Սեֆիլյանի հետ
21.06.2016,
11:37
Հունիսի 21-ի առավոտյան հասարակական Դիտորդական խումբը ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Երևանի ՁՊՎ-ում հանդիպել է Ժիրայր Սեֆիլյանի հետ:
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Երեքշաբթի՝ հունիսի 21-ին առավոտյան, ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդական խումբը ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Երևանի ՁՊՎ-ում հանդիպել և զրուցել է Ժիրայր Սեֆիլյանի հետ:
Զրույցի ընթացքում Ժ.Սեֆիլյանը հայտնել է, որ իր մոտ ամեն ինչ նորմալ է, գրում է tert.am կայքը։
Ըստ նրա, իր ձերբակալությունը իր նկատմամբ հերթական քաղաքական հալածանք է:
Դիտորդական խումբը մոտ օրերին կրկին կայցելի և կհանդիպի Ժ.Սեֆիլյանին: -0-