412.53
5.1
388.63
+9
Եղանակը Երևանում
Հայ

Ֆրանսահայ հայտնի երգիչ Մարտեն Յորգանցը համերգներ կունենա ՀՀ մարզերում

15:30
25 Օգոստոսի 2011

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Ֆրանսահայ հայտնի երգիչ և կոմպոզիտոր Մարտեն Յորգանցը համերգներով հանդես կգա Հայաստանի տարբեր մարզերում, հինգշաբթի լրագրողներին հայտնեց ինքը երգիչը՝ սփյուռքի նախարարությունում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Այս տարի որոշել եմ երեխաների համար մի շարք համերգներ ունենալ մարզերում, քանի որ այնտեղ մշակութային կյանքը պակաս ակտիվ է, քան մայրաքաղաքում, և այնտեղ ապրող երեխաները զուրկ են համերգներին ներկա լինելու հնարավորությունից»,- ասաց Յորգանցը։

Նրա խոսքով` երեխաները իր ոգեշնչման աղբյուրն են, և հենց նրանց է նվիրել իր ստեղծագործական գործունեության մեծ մասը։

«Ինձ համար հատկապես ուրախալի է համերգներիս փոքրիկ երեխաներ տեսնել, ում դուր է գալիս իմ ստեղծագործությունը։ Շատ հաճելի է գիտակցել, որ քո երգերը դասական են դարձել, չնայած, որ դրանք բավականին պարզ ու սովորական են»,- ասաց երգիչը։

Առաջին համերգը կանցկացվի օգոստոսի 25-ին Աղվերանում (Կոտայքի մարզ), որտեղ երաժշիտը կհանդիպի «Արի Տուն» ծրագրի 7-րդ փուլի մասնակիցների հետ,  հետո օգոստոսի 27-ին համերգ կկայանա Տավուշի մարզի Բերդ քաղաքում։

Օգոստոսի 30-ին Յորգանցը ելույթ կունենա Վեդիում (Արարատի մարզ), իսկ սեպտեմբերի մեկին՝ Գավառում (Գեղարքունիքի մարզ) և Հրազդանում (Կոտայքի մարզ)։

«Ես շնորհակալ եմ սփյուռքի նախարարությանն աջակցության համար և ուրախությամբ ելույթ կունենամ հայ երեխաների համար, ում կներկայացնեմ ինչպես հին, սիրված հիթեր, այնպես էլ նոր երգեր»,- նշեց երաժիշտը։

Մամուլի ասուլիսում բացի համերգներին ու առաջիկա մշակութային միջոցառումներին անդրադառնալուց, երգիչը խոսեց նաև Հայաստանի համար կարևոր խնդրի՝ միգրացիայի մասին։ «Միգրացիան ինձ համար եղել և մնում է իմ երկրի ամենակարևոր խնդիրներից մեկը։ Ինձ համար տհաճ է գիտակցել, որ մարդիկ կամավոր լքում են Հայաստանը»,- ասաց նա։

Երաժիշտի կարծիքով` Սփյուռքը, Հայաստանի ժողովուրդը և կառավարությունը պետք է միասնական լինեն և փայփայեն իրենց հայրենիքի յուրաքանչյուր մետրը։

Մամուլի ասուլիսի ընթացքում Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի անունից երաժիշտին հայկական մշակույթի զարգացման գործում ունեցած ավանդի և հայկական սփյուռքին ցուցաբերած աջակցության համար դիպլոմ հանձնվեց։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:02
17 Մարտի 2023
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
15:57
28 Փետրվարի 2023
ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները
15:19
28 Փետրվարի 2023
Ալեն Սիմոնյանը Մոսկվային զսպվածության կոչ է արել (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ավել է համարում Մոսկվայի ջղաձգումները և նյարդային արձագանքները. ՎԻԴԵՈ
23:13
27 Փետրվարի 2023
ՌԴ-ն ողջունում է այլ երկրների ցանկացած ջանք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է այլ պետությունների ցանկացած ջանք, որն ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը
23:57
23 Փետրվարի 2023
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
15:10
23 Փետրվարի 2023
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները
13:14
23 Փետրվարի 2023
Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների
14:46
21 Փետրվարի 2023
Հայ–թուրքական սահմանի բացումն առաջին հերթին ձեռնտու է Ադրբեջանին. արևելագետ (ՎԻԴԵՈ)
Փորձագետը կարծում է, որ հայ-թուրքական սահմանի բացումն առաջին հերթին ձեռնտու է Ադրբեջանին, որի քաղաքացիները կկարողանան անխոչընդոտ տեղափոխվել Թուրքիա. ՎԻԴԵՈ
22:01
20 Փետրվարի 2023
Ռուսաստանը Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը դիտարկում է որպես ՌԴ-ն տարածաշրջանից դուրս մղելու փորձ. Զախարովա
Զախարովան մեկնաբանել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործարկումը
21:09
18 Փետրվարի 2023
Բլինքեն. Երևանն ու Բաքուն խաղաղության հասնելու «պատմական հնարավորություն» ունեն
Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու «պատմական հնարավորություն» ունեն, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը
21:01
18 Փետրվարի 2023
Հայտնի է, թե ինչ են քննարկել Փաշինյանը, Ալիևն ու Բլինքենը Մյունխենում (ՎԻԴԵՈ)
Հայտնի է, թե ինչ են քննարկել Փաշինյանը, Ալիևն ու Բլինքենը Մյունխենում. ՎԻԴԵՈ
10:15
17 Փետրվարի 2023
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապահովի խաղաղություն և կայունություն տարածաշրջանում. Ռուբինյան
Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը կապահովի կայունություն և խաղաղություն տարածաշրջանում, տնտեսական համագործակցություն, ինչպես նաև գործընկերություն այլ ոլորտներում, հայտարարել է Ռուբինյանը թուրքական հրատարակությանը տված հարցազրույցում