Երևանի տնտեսագիտական համալսարանում մեծ սկանդալ է հասունանում. թերթ

04.11.2010, 12:38
Երևանի տնտեսագիտական համալսարանում մեծ սկանդալ է հասունանում. թերթ

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի տնտեսագիտական համալսարանում մեծ սկանդալ է հասունանում, գրում է «Հրապարակ» թերթը։

Ըստ պարբերականի, բուհի ռեկտոր Յուրի Սուվարյանը, ով տարիքի պատճառով պետք է արդեն կենսաթոշակի անցնի, որոշել է իրավահաջորդ գտնել։ Խոսքը ԵՏՀ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վարդան Սարգսյանի մասին է։

Բանն այն է, որ բուհի ռեկտորի պաշտոնում նշանակվելու համար անհրաժեշտ է պրոֆեսորի կոչում ունենալ, իսկ դրա համար անհրաժեշտ է գոնե մեկ անգամ ասպիրանտական ատենախոսության ղեկավար լինել։

Տվյալ դեպքում Սուվարյանը վերցրել է ասպիրանտական մի աշխատանք, որի ղեկավարն է եղել և տիտղոսաթերթի վրա որպես խորհրդատու ավելացրել է Սարգսյանի անունն ու ուղարկել Բարձրագույն որակավորման հանձնաժողով։

Սակայն այնտեղ հայտնաբերել են կեղծիքը և գործը ետ ուղարկել։ «Բանն այն է, որ ատենախոսությունը կարող է ունենալ միայն ղեկավար, բայց ոչ խորհրդատու»,- գրում է թերթը։ -0-