431.08
4.38
402.99
-4
Եղանակը Երևանում
Հայ

Հայ հնագետներն Արցախի Տիգրանակերտի պեղումների ժամանակ հին պղնձե մետաղադրամներ են հայտնաբերել

17:04
30 Օգոստոսի 2010

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղում Տիգրանակերտի պեղումների ժամանակ հայ հնագետները պղնձե մետաղադրամներ են հայտնաբերել՝ թվագրված մոտավորապես մ.թ.ա. 1-ին դ.-ից մինչև մ.թ.1-ին դ., երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր Համլետ Պետրոսյանը։

Արցախի Տիգրանակերտի հերթական պեղումների փուլն անցկացվել է հունիսի 15-ից մինչև օգոստոսի 25-ն ընկած ժամանակահատվածում։ 2010 թ. Տիգրանակերտի պեղումներն ընթանում են 3 հիմնական հատվածում: Ամրացված թաղամասում, որը ստեղծվել է Տիգրան Մեծի օրոք, բացվում է հյուսիսային պարսպապատը: Երկրորդը միջնաբերդի հատվածի պեղումներն են, որտեղ բացվում են ժայռափոր համալիրները: Եվ երրորդը, որը հիմնական տեղամասն է, բազիլիկ եկեղեցու պեղումներն են, որտեղ հարավից եկեղեցուն կցված է եղել բաց սյունասրահ:

«Վերջին 10 օրվա ընթացքում Տիգրանակերտի նոր հին գերեզմանատանը երկու թաղված սափոր է հայտնաբերվել, որոնց մեջ երկու պղնձե մետաղադրամներ են եղել, որոնք ըստ արտաքին տեսքի պարգևադրամներ են և , ամենայն հավանականությամբ մ.թ.ա 1-ին դարի և մ.թ.1-ին դարին են պատկանում»,- ասաց Պետրոսյանը։

Ինչպես նշեց փորձագետը, մետաղադրամի վրա փորագրված է թագավորի կիսադեմը, սակայն դեռ դժվար է ասել, թե ում կիսադեմն է, քանի որ պղնձե մետաղադրամները ժամանակի ընթացքում օքսիդանում են, ինչը դժվարեցնում է մետաղադրամի արտաքին տեսքի ուսումնասիրությունը։

Ըստ նրա, տվյալ պահին մետաղադրամը, որն ըստ փորձագետների գնահատականի, լավ է վիճակում գտնվում, ուղարկվել է մաքրման և մշակման, որից հետո հնարավոր կլինի ասել ոչ միայն, թե ում կիսադեմն է պատկերված դրա վրա, այլ նաև թե կոնկրետ որ ժամանակահատվածի դրամահատմանն է այն պատկանում։

Նա նշեց, որ մետաղադրամներից մեկը գտնվել է հայտնաբերված կմախքի ծնոտում, որի պատճառով ատամները կանաչ փառով են պատվել։ Ինչպես պարզաբանեց հնագետը, այդ ծիսակարգը բացատրվում է նրանով, որ ըստ ավանդույթի, «մահվան գետը» անցնելու համար անհրաժեշտ է մահացողների հոգիների նավավարին վճարել, ինչի համար էլ հանգուցյալի գերեզմանում մետաղադրամ են դրել։

Ինչպես կարծում է փորձագետը, նման օրինաչափությունը թույլ կտա  ավելի շատ մետաղադրամներ գտնել դամբարանադաշտում, ինչը կարևոր դեր կխաղա Տիգրանակերտի ուսումնասիրման մեջ։

«Այս դեպքում Տիգրանի ժամանակի և Տիգրանի հատած դրամների գյուտերն ավելի հավանական են դառնում»,- ասաց Պետրոսյանը։

Տիգրանակերտի պեղումները իրականացվում են 2005 թ.-ից ՝ «Երկիր» միության նախաձեռնությամբ։

Աշխատանքների առաջին տարում ճշտվել էր քաղաքի կոնկրետ գտնվելու վայրը, իսկ 2006 թ.-ին իրականացվել են պեղումներ քաղաքի և դրա շրջակա միջավայրի տարբեր մասերում, որոնք ի հայտ են բերել միջնաբերդի մի մասը, քաղաքի ամրացված մասի սանդղավանդերից մեկի հիմնապատը, կենտրոնական շրջանում գտնվող վաղքրիստոնեական բազիլիկան։

Պեղումները վկայում են այն մասին, որ Տիգրանակերտը կառուցվել է միասնական պլանի հիման վրա և կատարյալ կառուցապատմամբ հզոր քաղաք-ամրոց է, ունեցել է քաղաքային բարձր մշակույթ և դարերի ընթացքում պահպանել է հայկական պատկերը-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:01
29 Նոյեմբերի 2023
Պուտին–Փաշինյան հանդիպումը, հնարավոր է, տեղի ունենա Սանկտ Պետերբուրգում․ Պեսկով
Կրեմլը հնարավոր է համարում, որ  Պուտինը կարող է հանդիպել Փաշինյանի հետ դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ
10:30
28 Նոյեմբերի 2023
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
10:15
28 Նոյեմբերի 2023
Եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա. Պետդեպ
Պետդեպից ընդգծել են, որ եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա
13:54
24 Նոյեմբերի 2023
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը․ վերջինս հանդիպել է Փաշինյանի հետ
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը
10:03
24 Նոյեմբերի 2023
Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
ԱԳՆ–ից արձագանքել են․ Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
15:45
22 Նոյեմբերի 2023
Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
15:50
21 Նոյեմբերի 2023
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
11:25
16 Նոյեմբերի 2023
Երկու աթոռի վրա նստելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի. Զախարովա
Համարում ենք, որ Հայաստանի ղեկավարության վերջին քայլերը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարումը ՀԱՊԿ նիստին մասնակցելուց, պարոն Գրիգորյանի բացահայտումը եվրաինտեգրման մասին հավանաբար մեկ շղթայի օղակներ են, ասել է Զախարովան