ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության Ռուսական ուսումնամեթոդական կենտրոնի Ռուսաց լեզվի ինտենսիվ դասընթացներն են մեկնարկել Հայաստանի պաշտպանության նախարարության Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, տեղեկացնում է Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն՝ դասընթացներն անցկացվում են Ռուսաստանի բարձրագույն զինվորական կրթական հաստատություններ ընդունված սաների համար։ Դասընթացներին միացել են Հայաստանի գրեթե 70 ապագա սպաներ։
Ինստիտուտին առընթեր գործող Մոսկվայի մարզպետ, գեներալ-գնդապետ Բ.Գրոմովի անվան ռուսաց լեզվի ուսուցման կենտրոնում և ՌԴ Պետական դումայի պատգամավոր, բանակի գեներալ Վ.Վարեննիկովի անվան Ռուսաց լեզվի ուսուցման կենտրոնում 15 օրվա ընթացքում փորձառու մանկավարժ-ռուսագետներ Է.Ա. Բայաթյանը, Կ.Ս. Սարգսյանը, Դ.Զ. Աբրահամյանը, Մ.Գ. Միքայելյանը, Մ.Է.Թունյանը հատուկ մշակված ծրագրերով կօգնեն սկսնակ զինվորականներին տիրապետել ռուսաց լեզվով շփման ունակություններին։
Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական կրթության կադրերի վարչության ավագ սպա, գնդապետ Գագիկ Սողոմոնյանի խոսքերով՝ լավ սկիզբ է դրվել ռուսաց լեզվի տիրապետման և պահպանման գործում՝ ՀԱՊԿ երկրների, մասնավորապես, ԱԱՀՈՒ զինվորների հետ արդյունավոտ փոխգործակցության նպատակով։
Դասընթացների բացմանը ելույթ ունեցավ Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Նատալյա Երյոմենկոն։ Նա հաջողություն մաղթեց սաներին ռուսաց լեզվի ուսումնասիրման և Ռուսաստանում ուսանելու ժամանակ։ -0-