Հայաստանի հանրային խորհուրդը խնդրում է վերականգնել «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի կարգավիճակը
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Հանրային խորհուրդը չորեքշաբթի որոշել է դիմել հանրապետության կառավարությանը երևանյան «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի՝ որպես յուրահատուկ ճարտարապետական և պատմամշակութային արժեքի կարգավիճակի վերականգնման խնդրանքով։
Հայաստանի կառավարությունը 2007 թվականին որոշում է ընդունել «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը յուրահատուկ ճարտարապետական և պատմամշակութային արժեքի կարգավիճակից զրկելու վերաբերյալ։
Ներկայում «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի զբաղեցրած տարածքն անհատույց փոխանցվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին՝ այդ տեղում Սուրբ Պողոս Պետրոս քանդված եկեղեցու կրկնօրինակը վերականգնելու նպատակով։
Ինչպես հայտնեց Հայաստանի Հանրային խորհրդի ղեկավար Վազգեն Մանուկյանը, շենքի ապամոնտաժումը սխալ քայլ կլինի՝ նկատի առնելով պատմամշակութային արժեքը, որ այն ներկայացնում է։
Նա կարծում է, որ սա կարող է որոշակի պառակտում առաջացնել հասարակությունում։
«Այդ պատճառով անհրաժեշտ է, նախևառաջ, վերականգնել ամենակարևորը՝ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի կարգավիճակը՝ որպես ճարտարապետական և պատմամշակութային արժեք, դրանից հետո կառավարությունը թող համապատասխան որոշում ընդունի»,- ասաց Մանուկյանը։ -0-