Հայաստանը պատվով դուրս եկավ ճգնաժամից. Էկոնոմիկայի նախարար
22.02.2010,
16:27
Հայաստանը պատվով դուրս եկավ ճգնաժամից. Էկոնոմիկայի նախարար

Հայաստանը պատվով դուրս եկավ ճգնաժամից, երկուշաբթի լրագրողներին ասաց Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը:
«Այն հեղինակությունն ու վստահությունը, որ Հայաստանը վայելում է միջազգային հանրության շրջանում, թույլ տվեցին մոբիլիզացնել անհրաժեշտ միջոցներն ու օպերատիվ կերպով իրականացնել բարեփոխումները, որոնք թույլ տվեցին բյուջեի աննշան ճշգրտումների հաշվին իրականացնել ծախսերը»,- ասաց Երիցյանը երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ:
Ընդ որում նախարարը հավելեց, որ ճգնաժամի պայմաններում կառավարության կողմից նախատեսված սոցիալական բոլոր ծախսերի աճ է ապահովվել: -0-