Հայաստանի նախագահը Ամանորը կնշի ընտանիքի շրջապատում

26.12.2009, 15:20
Հայաստանի նախագահը Ամանորը կնշի ընտանիքի շրջապատում
Հայաստանի նախագահը Ամանորը կնշի ընտանիքի շրջապատում

Հայաստանի նախագահը Ամանորը կնշի տանը՝ ընտանիքի անդամների, մտերիմների և ընկերների շրջապատում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

ՀՀ կառավարության անդամները՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, ևս պատրաստվում են ամանորյա տոներն անցկացնել Հայաստանում:

Հայաստանի քաղաքացիներն այս տարի կունենան աննախադեպ երկար ամանորյա արձակուրդ և կկարողանան ամանորյա օրերին հանգստանալ տասը օր՝ դեկտեմբերի 31-ից հունվարի 10-ը:-0-