Հայաստանի խորհրդարանականները վերանայեցին «Զինապարտության մասին» օրենքը

18.11.2009, 12:51
Հայաստանի խորհրդարանականները վերանայեցին  «Զինապարտության մասին» օրենքը
Հայաստանի խորհրդարանականները վերանայեցին  «Զինապարտության մասին» օրենքը

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի խորհրդարանի պատգամավորները չորեքշաբթի նիստի ժամանակ երկրորդ և վերջնական ընթերցմամբ փոփոխություններ մտցրեցին «Զինապարտության մասին» օրենքում:

ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանի խոսքով՝ զորակոչը երկրի Զինված ուժեր իրականացվում է քաղաքացիների զինվորական հաշվառման ժամանակ հավաքված տվյալների հիման վրա:

Ինչպես նշեց փոխնախարարը, գործող օրենսդրության մեջ արվող փոփոխությունները գործուն կդարձնեն զինկոմիսարիատների, պետական իշխանության օրգանների և տեղական ինքնակառավարման, դիվանագիտական և հյուպատոսական մարմինների կողմից զինվորական հաշվառման վարումը:

Ինչպես ասաց Նազարյանը, օրինագծով հստակեցվում է նաև այն անձանց ցանկը, ովքեր տարկետման իրավունք ունեն զինվորական ծառայությունից:

Մասնավորապես, փոխնախարարի խոսքով, տարկետման իրավունքը կորցնում են բուհերի այն ուսանողները, որոնք ավելի վաղ ստացել էին տարկետման իրավունք, սակայն ներկայումս հեռացվել են բուհից կամ վատ առաջադիմության պատճառով երկտարեցի են դարձել, և լրացել է նրանց 18 տարին:

Այդ ուսանողները, ինչպես նշեց Նազարյանը, զորակոչի ենթակա են:--0—