ՀՀ Շախմատի ֆեդերացիայի փոխնախագահը գոհ է հայ շախմատիստների՝ Վեյկ-ան-Զեի գերմրցաշարում ունեցած ելույթից

26.01.2009, 19:55
ՀՀ Շախմատի ֆեդերացիայի փոխնախագահը գոհ է հայ շախմատիստների՝ Վեյկ-ան-Զեի գերմրցաշարում ունեցած ելույթից

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ Շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, «Chess» Շախմատի ակադեմիայի նախագահ Սմբատ Լպուտյանը Վեյկ-ան-Զեի «Corus Chess-2009» շախմատային գերմրցաշարում հայ գրոսմեյստեր Լևոն Արոնյանի խաղը լավն է համարում։ 

«Ես լավ եմ գնահատում մեր շախմատիստների խաղը, չնայած կարող էր և ավելի լավ լինել, քանի որ Լևոն Արոնյանը երեկ կարող էր հաղթել»,- երկուշաբթի նա ասաց լրագրողներին ՀՀ Շախմատի ֆեդերացիայի հաշվետու-ընտրական համաժողովի ընթացքում։

Լևոն Արոնյանը երեկ «Corus Chess-2009» գերմրցաշարի 8-րդ փուլում ոչ-ոքի է խաղացել Լոկ Վան Վելիի հետ։

Ընդ որում Լպուտյանը նշեց, որ լավ են հանդես գալիս ինչպես Արոնյանը, այնպես էլ Սլովակիան ներկայացնող Սերգեյ Մովսիսյանը։

Վեյկ-ան-Զեի մրցաշարի միանձնյա առաջատարը Սերգեյ Մովսիսյանն է, որը 5 միավոր ունի։

Լևոն Արոնյանը երկրորդից հինգերորդ տեղերը կիսում է Թեյմուր Ռաջաբովի, Պերես Դոմինգեսի և Սերգեյ Կորյակինի հետ։ 

Վեյկ-ան-Զեի մրցաշարն աշխարհի հնագույն և հզորագույն շախմատային մրցաշարերից է, անցկացվում է ամեն տարի՝ սկսած 1937 թվականից։ Corus Chess մրցաշարն ավանդաբար անցնում է շրջանաձև համակարգով երեք խմբերում։ --0--