Երևանում հայ բլոգերները բողոքի ցույց անցկացրեցին Վրաստանում հայկական եկեղեցիների պղծման դեմ

27.11.2008, 17:26
Երևանում հայ բլոգերները բողոքի ցույց անցկացրեցին Վրաստանում հայկական եկեղեցիների պղծման դեմ
Երևանում հայ բլոգերները բողոքի ցույց անցկացրեցին Վրաստանում հայկական եկեղեցիների պղծման դեմ

Հինգշաբթի Հայաստանում Վրաստանի դեսպանատան մոտ հայ բլոգերները և ինտերնետից օգտվողները Վրաստանում հայկական եկեղեցիների պղծման դեմ ուղղված բողոքի ցույց անցկացրեցին: 

«Մեր ակցիայի նպատակը Վրաստանում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը դադարեցնելն է։ Մենք վրացական կառավարությունից պահանջում ենք պատժել այս արարքների մեղավոր հայր Տարիելին և պատասխանատվության ենթարկել նրան»,- լրագրողներին ասաց ակցիայի մասնակիցներից մեկը՝ Տիգրան Քոչարյանը։

Նոյեմբերի 16-ին Թբիլիսիում գտնվող 15-րդ դարի Նորաշեն հայկական եկեղեցու հավատացյալները վայրագության ականատես են դարձել՝ պղծվել են երկու հանրահայտ հայերի գերեզմանները, ինչն իրագործվել է վրացի բանվորների կողմից՝ Վրացական պատրիարքության ներկայացուցիչ, հոգևորական Տարիել Սիկինչելաշվիլիի գլխավորությամբ։

Ակցիայի մասնակիցների խոսքերով, Հայաստանի ինտերնետից օգտվողները և ընդհանրապես Հայաստանի երիտասարդությունը վրդովված է Վրաստանում տեղի ունեցածով, և ի նշան բողոքի ակցիա անցկացելու գաղափարը հայկական ինտերնետ միջավայրում ծագեց անմիջապես, և դրա շուրջ մեծ հաճույքով համախմբվեցին հայ երիտասարդության ներկայացուցիչները։

«Վանդալիզմի վերջին գործողությունը Նորաշենի եկեղեցու նկատմամբ կասեցվել է հայ բլոգերների և լրատվական գործակալությունների ջանքերով։ Արդյունքում շատերի ուշադրությունը սևեռվեց հայկական եկեղեցիներին»,- ասաց Քոչարյանը և ավելացրեց, որ հայ երիտասարդությունը պատրաստվում է հետևողական լինել այս հարցում և ամեն գնով պահպանել Նորաշենն ու մյուս հայկական եկեղեցիները։   

«Դարասկզբին Թբիլիսիում ավելի քան 20 հայկական եկեղեցիներ կային, իսկ այժմ գործում են միայն երկուսը։ Մյուսները «վրացականացվել են» նույն մեթոդներով, որոնցով այժմ հայ Տարիելը «վրացականացնում է» Նորաշենի եկեղեցին»,- ասասց Քոչարյանը։

Ակցիան անցկացվել է ֆլեշմոբ ձևաչափով (անգլերեն flashmob բառից. ակցիա, որի ընթացքում մասնակիցները հավաքվում են հասարակական մի վայրում և կատարում նախօրոք պայմանավորված, երբեմն անհեթեթ գործողություն և արագ ցրվում), որի ընթացքում Վրաստանի դեսպանատան մոտ հավաքված երիտասարդությունը արարողակարգային ձևով «թաղել է վրացական նորաստեղծ ժողովրդավարությունը»։

Չորեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայ պատմաբան Սամվել Կարապետյանը մեղադրեց Վրաստանին հայկական մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի և հայկական ճարտարապետական հուշարձանների ու եկեղեցիների ոչնչացման մեջ։

Հայ ճարտարապետության հետազոտությամբ զբաղվող հասարակական կազմակերպության տվյալներով, 1995 թվականի դրությամբ Վրաստանի տարածքում 650 հայկական եկեղեցի կար, որոնցից մի մասն այժմ կամ քանդված է, կամ յուրացված:-0-