Ռաֆայել Վահանյանը կներկայացնի Հայաստանը Ալմաթիում անցկացվելիք շախմատային բլիցի աշխարհի առաջնությանը

07.10.2008, 14:20
Ռաֆայել Վահանյանը կներկայացնի Հայաստանը Ալմաթիում անցկացվելիք շախմատային բլիցի աշխարհի առաջնությանը

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը կներկայացնի Հայաստանը Ալմաթիում անցկացվելիք շախմատային բլիցի աշխարհի չորրորդ առաջնության ժամանակ (World Blitz Championship), հաղորդում է ՀՀ Շախմատի ֆեդերացիան։

Վահանյանից բացի առաջնությանը կմասնակցեն են ևս 15 շախմատիստներ, որոնց թվում են չորս ռուսներ՝ Ալեքսանդր Մորոզևիչը, Սերգեյ Ռուբլևսկին, Պյոտր Սվիդլերը, Ալեքսանդր Գրիշչուկը, ինչպես նաև Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա), Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան), Բորիս Գելֆանդը (Իսրայել), Յուդիտ Պոլգարը (Հունգարիա), Վլադիսլավ Տկաչևը (Ֆրանսիա), Լեյներ Պերես Դոմինգեսը (Կուբա)։

Առաջնությունը տեղի կունենա նոյեմբերի 7-8-ը շրջանակային համակարգով։ Մրցանակային ֆոնդը կազմում է 280 հազար շվեյցարական ֆրանկ, որից 64 հազար ֆրանկը կստանա հաղթողը։ -0-