Հայաստանում նշել են Ղազախստանի Սահմանադրության օրը

Հայաստանում Հինգշաբթի նշվել է Ղազախստանի Սահմանադրության օրը։
«Մայր օրենքի ընդունումը երկրի կայունության և զարգացման ապահովման երաշխիքներից մեկը դարձավ», - հինգշաբթի ասել է Հայաստանում Ղազախստանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Երլան Կուբաշևը՝ ելույթ ունենալով Երևանում անցկացվող տոնական արարողությանը։
Նա նշել է, որ երկրի հիմնարար փաստաթղթի ընդունումը թույլ է տվել արձանագրել զգալի տնտեսական աճ, որը գերազանցել է բոլոր սպասումները։
Նրա խոսքերով, Ղազախստանն այսօրվա դրությամբ իրենից ներկայացնում է բազմազան էթնոսով մի երկիր, ինչն ապահվում է երկրի բարգավաճումը, և այս մասին վկայում են նաև Պեկինում անցկացված օլիմպիական խաղերի ժամանակ ղազախստանցիների հաղթանակները։
Նա հայտարարել է, որ 2009 թ.-ը Ղազախստանի համար կնշանավորվի նոր կարևոր իրադարձությամբ՝ նախագահությամբ ԵԱՀԿ-ում, Համագործակցության Շանհայի կազմակերպությունում, ակտիվ աշխատանքով՝ Եվրասիական տնտեսական համագործակցությունում և Թուրքական պետությունների համագործակցությունում։
Ղազախստանը Սահմանադրության օրը նշում է օգոստոսի 30-ին։-0-