Հայաստանում ժամանակակից պարային ուղղությունների աճի միտում է նկատվում. փորձագետ

28.08.2008, 15:20
Հայաստանում ժամանակակից պարային ուղղությունների աճի միտում է նկատվում. փորձագետ
Հայաստանում ժամանակակից պարային ուղղությունների աճի միտում է նկատվում. փորձագետ

Հայաստանում նկատվում է ժամանակակից պարային ուղղությունների աճի միտում, կարծում է Հայաստանի պարային օլիմպիադայի կազմկոմիտեի նախագահ Գառնիկ Հովակիմյանը։

«Գոյություն ունեն մշակութային գործընթացներ, և եթե Հայաստանի համույթները չմասնակցեն դրանցում, ապա մենք կդառնանք առանձին կղզյակ։ », - ասաց նա հինգշաբթի՝ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

Հովակիմյանի կարծիքով, Հայաստանում շատ են ազգային և ազգագրական համույթները, և տրամաբանորեն դա ճիշտ է, քանի որ «վատ կլինի, եթե դրանք ավելի քիչ լինեն, քան օրինակ՝ հիփ-հոփի և բրեյք-դանսի համույթները»։

«Դա արդեն կվկայի ազգի հետաճի մասին, սակայն ինտեգրվելու և մեկուսացում թույլ չտալու համար անհրաժեշտ է մասնակցել միջազգային գործընթացներին, այդ պատճառով մշակութային կապերը շատ կարևոր են։ Որքան էլ որ գյուղերում և քաղաքներում մեզ չծափահարեն բարեկամներն ու մտերիմները, պարային խումբը ճահճանում է, եթե չի ինտեգրվում միջազգային մշակութային գործընթացներին»,  - ասաց նա։

Հովակիմյանը կարծում է, որ Հայաստանում առաջին պարային օլիմպիադայի անցկացումը, անհրաժեշտ չափորոշիչներին համապատասխանելու դեպքում, տեղական համույթների առջև կբացի հնարավորություններ՝ միջազգային օլիմպիադաներին մասնակցելու համար։

Հայաստանի առաջին պարային օլիմպիադան կանցկացվի Երևանում սեպտեմբերի 25-28-ը, հայտնեց Կատարողական արվեստի համահայկական ասոցիացիայի նախագահ Արտաշես Մեսրոպյանը։

Առաջին պարային օլիմպիադայի կազմակերպիրներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիան և Կատարողական արվեստի համահայկական ասոցիացիան։ -0-