Հայաստանը Շվեյցարիայի համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում. ԱԳՆ ղեկավար

27.06.2008, 15:32
Հայաստանը Շվեյցարիայի համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում. ԱԳՆ ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը Շվեյցարիայի համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում, հայտարարել է  Դաշնային կանցլեր, Շվեյցարիայի Համադաշնության արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար (արտգործնախարար) Միշլին Կալմի-Ռեյը (Micheline Calmy-Rey):

«Հայաստանը մեծ հետաքրքրություն է ներկայացնում Շվեյցարիայի համար, հատկապես տարածաշրջանի էներգետիկ ռեսուրսների խաչմերուկում ունեցած աշխարհագրական դիրքի և աշխարհում մեծ սփյուռք ունենալու համատեքստում»,- ուրբաթ լրագրողներին Երևանում ասաց Կալմի-Ռեյը։

Նա նշեց, որ երկու երկրների միջև սերտ հարաբերութուններ կան տարբեր ոլորտներում, այդ թվում նաև Եվրախորհրդի և ՄԱԿ-ի շրջանակներում միջազգային մակարդակով համագործակցության գծով։

«Շվեյցարիան կարևորում է երկկողմ հարաբերությունների ամրապնդումը»,- ասաց Կալմի-Ռեյը։

Նրա խոսքերով, երկրների միջև պայամանագրային-իրավական բազա գոյություն ունի տնտեսության, տեխնիկական համագործակցության, կրկնակի հարկումը բացառելու և վիզայի ռեժիմի պարզեցման ոլորտում։

«Մեր երկրների միջև գոյություն ունի բավականին բարենպաստ պայմանգրային դաշտ, և մենք կարող ենք զարգացնել կապերը՝ շեշտը դնելով տնտեսական համագործակցության զարգացման վրա»,- ասաց Կալմի-Ռեյը։

Նա միաժամանակ նշեց, որ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունն իրականացնում է համագործակցության ակտիվ ծրագրեր՝ թեև առաջիկայում ծրագրվում է իրականացնել համագործակցության երկարաժամկետ նախագծեր, հատկապես գյուղատնտեսության և մարդասիրական ոլորտներում։-0-