Ռումինիայում բացվել է հայ երիտասարդ նկարչուհու ցուցահանդեսը

25.06.2008, 11:08
Ռումինիայում բացվել է հայ երիտասարդ նկարչուհու ցուցահանդեսը

Ռումինիայում բացվել է հայ երիտասարդ նկարչուհի, Հայաստանի նկարիչների միության անդամ Անի Այվազյանի ցուցահանդեսը։ Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, ցուցահանդեսին ներկայացված են մետաքսի վրա «բատիկ» ոճով կատարված գործեր։

Ցուցահանդեսը նախաձեռնել են Ռումինիայում Հայաստանի դեսպանությունը` Հայ առաքելական եկեղեցու Ռումինիայի թեմի և Ռումինահայոց միության հետ համագործակցությամբ: -0-