Կառավարությունն ավելի քան 13,5 հազար դոլար է հատկացրել` Հայաստանի նախկին նախագահ Քոչարյանի գրասենյակի համար

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ ավելի քան 4 միլիոն դրամ է հատկացրել (մոտ 13,5 հազար դոլար)՝ յոթ ամսվա ընթացքում Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համար։
««ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն, նախագահի գրասենյակի ծախսերն իրականացվում են պետբյուջի հաշվին։ Գրասենյակը կունենա երեք աշխատակից, ովքեր կընդգրկվեն նախագահի աշխատակազմում»,- հարցը ներկայացնելով՝ ասաց Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը։
Ինչպես նշվում է ՀՀ կառավարության որոշման մեջ, հատկացված միջոցներից մոտ 3,9 միլիոն դրամը (մոտ 12,7 հազար դոլար) ուղղված կլինի գրասենյակի ընթացիկ ծախսերին, մասնավորապես, 3,7 միլիոն դրամ (մոտ 12,1 հազար դոլար)՝ գրասենյակի երեք աշխատակիցների աշխատավարձը վճարելու համար։
Ռոբերտ Քոչարյանը երկու անգամ զբաղեցրել է ՀՀ նախագահի պաշտոնը՝ 1998-2008թթ.։ Փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին երկրի նոր ղեկավար է ընտրվել Սերժ Սարգսյանը։-0-