Պեկինի Օլիմպիադային մասնակցելու իրավունք ստացած հայ մարզիկների թիվը կարող է ավելանալ. սպորտի նախարար

29.05.2008, 17:31

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը տեղեկացրել է, որ Պեկինի Օլիմպիադային մասնակցելու իրավունք ստացած հայ մարզիկների թիվը կարող է ավելանալ։

Նրա խոսքերով, այժմ Օլիմպիադային մասնակցելու իրավունք  է ստացել 23 մարզիկ։

Բացի այդ, հանրապետությունն ունի երկու «սպիտակ քարտ», ինչը նշանակում է, որ Օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորություն Ազգային օլիմպիական կոմիտեներին ուղղակիորեն տալիս են միջազգային ֆեդերացիաները։

«Հունիսին կանցկացվի կանանց ըմբշամարտի ևս մեկ վարկանշային մրցաշար, որին կմասնակցի Հայաստանի ներկայացուցչուհին։ Հետևաբար, Օլիմպիադային մասնակցելու իրավունք ստացած հայ մարզիկների թիվը կարող է աճել», - Երևանում լրագրողներին ասել է նախարարը։-0-