«Expo-Russia» առաջին ցուցահանդեսը տեղի կունենա Հայաստանում 2008 թ. հոկտեմբերին

04.05.2008, 14:09
«Expo-Russia» առաջին ցուցահանդեսը տեղի կունենա Հայաստանում 2008 թ.  հոկտեմբերին
«Expo-Russia» առաջին ցուցահանդեսը տեղի կունենա Հայաստանում 2008 թ.  հոկտեմբերին

Հայաստանում 2008 թվականի հոկտեմբերին կանցկացվի «Expo-Russia» առաջին արդյունաբերական ցուցահանդեսը, հայտնեց «Զառուբեժ-Էքսպո» ԲԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Դավիդ Վարդանովը։

«Մենք հուսով ենք, որ այս նախագիծը Հայաստանում այժմեական, պահանջված ու հաջողակ կդառնա, և վստահ ենք, որ այն ամենամյա կդառնա»,- ասաց նա «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում։

Վարդանովի խոսքերով, ցուցահանդեսը կկազմակերպվի մի քանի թեմատիկ բաժիններով՝ տրանսպորտ, շինարարություն, էներգետիկա, բժշկություն և առողջապահություն։

Ընդ որում նա ավելացրեց, որ «Զառուբեժ-էքսպո» ընկերության Ռուսաստանում անցկացված հարցման համաձայն, նախագծին մասնակցելու մտադրություն ունեն մեծ թվով ռուսական ընկերություններ, մասնավորապես, այս տարվա մայիսի սկզբին հայ-ռուսական բիզնես-ֆորումին ներկայացված գրեթե բոլոր ընկերությունները։

«Զառուբեժ-էքսպո» ընկերության, «Մուլտի գրուպ» կոնցեռնի և Ռոսզառուբեժցենտրի կողմից մայիսի 1-3-ը Ծաղկաձորում կազմակերպված հայ-ռուսական բիզնես-ֆորումին մասնակցեցին բժշկության, ՏՏ և արդյունաբերական ոլորտներում մասնագիտացված ավելի քան 30 ռուսական ընկերություններ։

«Մենք մտադիր ենք Ռուսաստանի բոլոր շրջաններում Հայաստանում կայանալիք ցուցահանդեսի և ընկերությունների ու երկու երկրների ներկրման և արտահանման համատեղման գովազդ կազմակերպել»,- հստակեցերց Վարդանովը։

Տնօրենների խորհրդի նախագահն ընդգծեց նաև, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը ողջունում է Հայաստանի շուկայում ռուսական ընկերությունների ներկայությունը, «այդ պատճառով էլ մենք չենք կասկածում մեր հաջողությանը»։

Հայաստանում «Expo-Russia» ցուցահանդեսի կազմակերպիչներն են «Զառուբեժ-էքպո» ԲԲԸ-ն և «Մուլտի-գրուպ» կոնցեռնը։-0-